Քաղաքական դաշտում կարծես թե ուրվագծվեց նախընտրական առաջին դաշինքը «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցությունների միջև:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե քննարկումների որ փուլում է «ժառանգություն» կուսակցությունը, նշեց. «Նախ ասեմ, որ մենք ունենք հստակ նպատակ` Հայաստանի իշխանության վերականգնում և Հայաստանում արմատական բարեփոխումների իրականացում, որը պետք է սկսվի իշխանափոխությունից: Ինչ վերաբերում է քննարկումներին, որևէ կուսակության անուն չեմ տա, այս պահին քննարկումների ակտիվ փուլ է, իմ կողմից որևէ մեկնաբանություն կարող է հարվածել այդ քննարկումներին: Եթե հստակություն լինի՝ թե՛ դրական, թե՛ բացասական զարգացումների առումով, մենք քաղաքացիներին տեղյակ կպահենք:
Մի բան հստակ է. մենք կողմ ենք լայն կոնսոլիդացիայի, և կարծում եմ նմանատիպ կոնսոլիդացիայի մաս կկազմենք, հակառակ պարագայում՝ «Ժառանգություն»-ն առանձին կմասնակցի խորհրդարանական ընտրություններին:
Ամեն քաղաքական ուժ ինքնաքննադատաբար պետք է նայի իրեն՝ իր թույլ և ուժեղ կողմերը ընդգծելով՝ հասկանա, թե ով ինչ կարող է տալ հաղթանակի համար, եթե ամբիցիաների հետևից ընկան, հին տաշտակի առջև կկանգնեն»:
Մանրամասները՝ տեսանյութում: