Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Հայաստանի վրա ռուսական ազդեցության կոռուպցիան

Չնայած Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Հայաստանում բարեկեցությունն աճել է, Հայաստան ուղարկվող տրանսֆերտները շարունակում են բավական մեծ տեմպով նվազել: Իսկ եթե տրանսֆերտները նվազում են, ապա ոչ միայն նվազում է Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը, այլ նաև Հայաստանի տնտեսության աճի հեռանկարները, քանի որ տրանսֆերտներն այդ աճի համայնապատկերում հանդիսանում են հիմնարար գործոններից մեկը: Այդ հանգամանքը չեն հերքում անգամ կառավարության անդամները: Այս իրողության ֆոնին, Հայաստանում տնտեսական փոփոխությունների մասին բոլոր խոսակցությունները, մեկնաբանություններն ու գնահատականները գալիս և հանգում են մի պատի` Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից: Եվ տրանսֆերտների օրինակը ևս մեկ անգամ ի ցույց է դնում խորքային խնդիրը` Հայաստանի տնտեսությունը չի կարող զարգանալ, եթե չի ձերբազատվել Ռուսաստանի կախվածությունից: Իսկ Հայաստանի տնտեսությունը դրանից ոչ միայն չի ձերբազատվել, այլ կառավարությունը ֆինանսների նախարարի մակարդակով հայտարարել է, որ 2017 թվականի համար նախատեսված 3․2 տոկոս տնտեսական աճը կարող է ապահովվել այն դեպքում, երբ Ռուսաստանի տնտեսությունն ունենա դրական զարգացումներ: Բայց Ռուսաստանի տնտեսության դրական զարգացումների հույսը մեղմ ասած՝ իրատեսական չէ, ինչի մասին վկայեց նաև ՌԴ նախագահ Պուտինի նախօրեին հնչեցված ուղերձը ՌԴ Դաշնային Խորհրդի առաջ: Այդ ուղերձում բացակայում էր տնտեսական պաթոսը, փոխարենը Պուտինը բավականին զգալի կենտրոնացել էր ներքին ռեսուրսների վերակազմավորման, ներքին կառավարման արդյունավետության բարձրացման և այդ կարգի քայլերի վրա, ինչը հուշում է, որ Ռուսաստանի տնտեսությունն իսկապես լուրջ խնդիրներ ունի, եթե Պուտինը իր ուղերձում շեշտը դնում է ներքին անելիքների վրա, այլ ոչ թե ուղենշում տնտեսական անկման ավարտ և վերելքի հեռանկարներ: Եվ սա ևս մեկ անգամ վկայում է, ընդ որում ծանրակշիռ կերպով, որ Ռուսաստանի հետ կապված հույսերը, մեղմ ասած՝ արդարացված չեն: Ավելին, այստեղ սպասվողը իրականում ոչ միայն հույսերի արդարացումը չէ, այլ նույնիսկ ավելի վատին պատրաստ լինելը, ըստ էության հուսախաբությունը:

Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունը պարզապես չունի այլընտրանք: Այլընտրանքի բացակայությունն ունի երկու պատճառ` քաղաքական գերկախվածությունը Ռուսաստանից, որը Հայաստանին թույլ չի տալիս սկզբունքային քայլեր կատարել Ռուսաստանից տնտեսական կախվածությունը հաղթահարելու ուղղությամբ, հատկապես երկարաժամկետ առումներով, և նաև Հայաստանի կոռումպացված համակարգը, որը հանդիսանում է արևմտյան դոնորների և ներդրողների համար Հայաստանի վստահելիության լուրջ խոչընդոտ: Հայաստանի իշխանությունը գործնականում չի պայքարում երկու առանցքային խնդիրներից և ոչ մեկի դեմ:

Միաժամանակ, այդ երկու խնդիրներն ըստ էության շաղկապված են միմյանց, այսինքն՝ Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը Հայաստանի վրա ապահովվում է նախ և առաջ կոռումպացված համակարգի միջոցով: Այսինքն՝ այդ համակարգի պահպանման շահառուն ոչ միայն դրա հայաստանյան սեգմենտներն են, այլ նաև Ռուսաստանը, որը Հայաստանի վրա ազդեցության խնդրի մասով էական կորուստ կունենա, եթե Հայաստանում համակարգային պայքար մղվի կոռուպցիայի դեմ: Այդ իմաստով, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրը, ուզենք, թե ոչ, ըստ էության դառնում է իսկապես միջազգային նշանակության քաղաքական խնդիր: Եվ այս հարցում, այդ խնդիրը հետապնդող հանրային և քաղաքական շրջանակները ըստ էության հազիվ թե կարողանան ավելիին հասնել, քան այսօր, առանց խնդրի այդ կոնտեքստը դիտարկելու և իրենց մոտեցումներում դրանից բխող լրացումներ կամ փոփոխություններ անելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում