Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

«Նարկոզ» ՀՀԿ համագումարում

Սերժ Սարգսյանի ելույթն անթաքույց ոգևորություն է առաջացրել ՀՀԿ-ական շրջանակներում, որտեղ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակումից և Հովիկ Աբրահամյանի հեռացումից հետո առաջ էր եկել զտման մեծ վախ: ՀՀԿ համագումարում Սարգսյանի ելույթը այդ իմաստով ՀՀԿ-ականների մեծամասնության համար հանգստացնող էր, թեև ավելի տեղին կարող է լինել թմրեցնող տերմինը: Ելույթն իրականում թմրեցնող էր, կամ ցավազրկող, որ Սերժ Սարգսյանը փորձեց ներարկել հարազատ կուսակցության շարքեր, այդ կուսակցությանը վիրահատության ենթարկելուց առաջ: Սերժ Սարգսյանի մղումներն այս հարցում իհարկե ժողովրդավարական, արդիական, ազատական չեն, բոլորովին:

Տեսակի, մտածողության, արժեքհամակարգի և աշխարհայացքի առումով ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի համար իրապես հարազատ կուսակցություն է: Անհարազատությունը առաջ է գալիս շահերի բախումից և դրա վառ արտահայտությունը նախօրեին ԱՄՆ կառավարության տարածած հայտարարությունն էր, որ վերաբերում է խորհրդարանի ընտրության վստահելիությանը, ընդդիմության հետ ԸՕ շուրջ ձեռք բերած հայտարարությանը և իշխանության պատասխանատվությանը: ԱՄՆ կառավարությունը ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթից հետո հայտարարեց, որ պատրաստակամ է աջակցել իշխանություն-ընդդիմություն ընտրական համաձայնության նյութականացմանը, միաժամանակ շեշտելով, որ դա խաբկանքի հետևանք չէ և իրենք հասկանում են, որ կա իշխանության պատասխանատվության և քաղաքական կամքի խնդիր: Սերժ Սարգսյանն էլ լավ է հասկանում, որ այդօրինակ ձևակերպումները ամենևին դիվանագիտական երկխոսություն չեն, այլ շատ կոնկրետ քաղաքական պայմանավորվածություն և նշաձող, որից շեղումը կենթադրի արդեն կոնկրետ գործողություններ: Սրա հետ մեկտեղ, նաև հասկանալի է, որ ոչ ոք չունի պատրանք, թե Սերժ Սարգսյանը անցկացնելու է իսկապես ազատ, օրինական, արդար ընտրական գործընթաց և իշխանության ճակատագիրը թողնելու է ընտրողի քվեարկության հույսին: Այդպիսի ակնկալիքը կլիներ քաղաքական անմեղսունակության դրսևորում, լինի դա Հայաստանի ներսում, թե միջազգային հանրության մոտ: Հետևաբար հարց է առաջանում` այդ դեպքում ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը լուծելու պատասխանատվության խնդիրը, միջազգային հանրության հետ պայմանավորվածությունների խախտում թույլ չտալու և դե յուրե կամ դե ֆակտո պատժամիջոցների ռիսկի տակ չհայտնվելու համար: Չէ՞ որ պայմանը սահմանված է` վստահելի ընտրություններ: Եթե դրանք լինեն իսկապես վստահելի, ապա դա նշանակում է, որ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի իշխանությունը մեղմ ասած՝ կհայտնվի ռիսկի տակ:

Հետևաբար, Սերժ Սարգսյանը կանգնելու է մի խնդրի առաջ, որն էլ պետք է մտահոգիչ դառնա ՀՀԿ-ի համար: Սերժ Սարգսյանը պետք է այսպես ասած՝ փոխի «հասկացությունները» կամ սլաքները: Ընտրական գործընթացի «վստահելիության խնդիրները» նա պետք է միջազգային հանրության աչքի առաջ կոմպենսացնի իշխանության ներսում տեղի ունենալիք վերադասավորումներով, ինչը նշանակում է նաև իշխող կուսակցություն ՀՀԿ-ի վերադասավորումներ: Այսինքն, ընտրական գործընթացի հետընտրական միջազգային լեգիտիմության, ընտրական գործընթացում խնդիրների հանդեպ միջազգային հանրության կոշտ և խիստ գնահատականի` դրան հաջորդող որևէ հավանական գործողության կանխարգելման համար Սերժ Սարգսյանը պետք է գնա իշխանության ներսում «վստահելի» փոփոխությունների:

Դա նշանակում է, որ եթե ընտրական գործընթացին մոտենալուն զուգահեռ իշխանության ներսում փոփոխությունների մասշտաբն ու դինամիկան էապես նվազում են, այսպես ասած՝ կայունանում, ապա ընտրությունից հետո ավելի հավանական է ոչ թե վերջնական կամ երկարաժամկետ մարումը, այլ շատ ավելի մոտ ապագայում նոր ուժով բռնկումը: Սերժ Սարգսյանը միայն այդպես է մեղմելու ընտրական գործընթացի հետ կապված միջազգային հանրության հարցերը, որոնք անխուսափելի են լինելու, քանի որ իշխանությունը Հայաստանում` առավել ևս ներկայիս սոցիալ-հոգեբանական պայմաններում, մեղմ ասած՝ չի կարող պահպանել իր դիրքերը առանց հարցեր առաջացնելու:

Հետևաբար, Սերժ Սարգսյանի համար դիրքերը պահպանելու տարբերակ մնալու է իշխանության ներսում շատերի դիրքերի փոփոխությունը: Բնականաբար, խոսքը վերաբերելու է այնպիսի անունների և շրջանակների, որոնք առավել շատ և առավել հնչեղ ասոցացում ունեն ներկայիս իրավիճակի, պատճառների, պատասխանատվության հետ, ում անունները կունենան հանրային որևէ նշանակություն: Դա էլ բնականաբար ենթադրելու է այդ անունների կամ մականունների տակ եղած միջին և ստորին շերտերի դիրքերի վերանայում, հաճախ նույնիսկ ինքնաբերաբար, ինքնահոս «համակարգով»: Այդ իրողությունը, իրավիճակի և մոտակա զարգացումների այդ տրամաբանությունն է, որ հիմք է տալիս Սերժ Սարգսյանի համագումարյան ելույթը բնորոշել ոչ թե հանգստացնող, այլ թմրեցնող: Տեղային է այդ թմրեցումը, թե ամբողջական, այլ հարց է, որը սակայն չի փոխում իրավիճակի տրամաբանությունը, և հետևաբար ՀՀԿ-ականների հետհամագումարյան հանգստությունն ու ինքնավստահությունն էլ չի դարձնում իրականությանն առավել համարժեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում