Tuesday, 16 04 2024
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել

Հրազդանցիներն Անդրանիկ Մանուկյանին խնդրել են որդուն առաջադրել պատգամավոր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը: 

 

– Պարոն Մանուկյան, ըստ մամուլի հրապարակումների՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մասնակցելու նպատակ ունի Ձեր որդին՝ Դավիթ Մանուկյանը, ով հնարավոր է առաջադրվի ԲՀԿ ցուցակով: Արդեն կա՞ որոշակի պայմանավորվածություն, որևէ հստակություն այդ առումով, և Դուք Ձեր որդուն տեսնո՞ւմ եք իբրև պատգամավոր:

– Նախ պետք է նշեմ, որ իմ որդին ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք և հնարավորություն ունի: Նա բարձրագույն կրթություն ստացած, գրագետ, կայացած անձնավորություն է, տիրապետում է հինգ լեզվի: Ինքս գտնում եմ, որ մեր տեղը պետք է զիջենք երիտասարդ, գրագետ կադրերի, նրանք կկարողանան ավելի լավ որոշումներ կայացնել մեր երկրի զարգացման համար: Ինչ վերաբերում է իմ տղայի պատգամավոր դառնալուն. իհարկե, ես՝ որպես հայր, կցանկանամ, որ իմ որդին դառնա պատգամավոր, լավ գիտեմ՝ շատ էներգիա ունի, զարգացած է, լավ պատկերացնում է քաղաքական դաշտը, ներկայիս իրավիճակը: Եթե պատգամավոր դառնա, միանշանակ կդառնա ՀՀԿ ցուցակով, ավելի ճիշտ՝ ոչ թե ցուցակով, այլ ռեյտինգային քվեարկությամբ: Ես 10 տարի եղել եմ պատգամավոր Հրազդանից՝ սկսած 1990թ-ից մինչև 2000թ-ը: Եվ միշտ կանգնած եմ եղել իմ ընտրողների կողքին: Ամռանը, երբ Երևանում էի, Հրազդանի տարբեր համայնքներից մարդիկ եկել, դիմում էին, մենք գիտենք, որ դուք դեսպան եք, չեք կարող առաջադրվել, եթե հնարավոր է՝ Դավիթն առաջադրվի պատգամավորության թեկնածու, քանի որ նրան շատ լավ են ճանաչում: Իհարկե, ես շատ կցանկանամ, բայց դեռ որոշում չի կայացվել, եթե կայացվի, իհարկե, իմ ցանկությունը այն կլինի, որ իմ որդին դառնա պատգամավոր:

– Այսինքն՝ Ձեր որդին ունի՞ նման ցանկություն, թե՞ սա ավելի շատ Ձեր ցանկությունն է:

– Ես՝որպես հայր, կցանկանամ, որ նա առաջ գնա, բայց կարևորը նրա ցանկությունն է, որոշողն ինքն է: Իմ ցանկությունն իհարկե դրական է, բայց դեռ որոշում կայացված չէ՝ չնայած նրան, որ նման պահանջ կա Հրազդանի բնակչության կողմից:

– ՀՀԿ-ի՞ ցանկով, ոչ թե ԲՀԿ-ի:

– Միանշանակ ՀՀԿ-ի ցանկով:

– Պարոն Մանուկյան, բայց Գագիկ Ծառուկյանը մեզ հետ զրույցում չի հերքել, որ եթե հանրությունը պահանջի նրա վերադարձը, կվերադառնա: Ըստ ամենայնի՝ դա չի բացառվում: Նրա վերադարձի դեպքո՞ւմ էլ ԲՀԿ ցուցակում չեք տեսնում Ձեր որդուն:

– Դեռ ամիսներ առաջ մամուլում հրապարակում եղավ, որ իմ որդին ՀՀԿ ցուցակով կդառնա պատգամավոր, և, իհարկե, եթե դառնա պատգամավոր, կդառնա ՀՀԿ ցուցակով:

– Նոյեմբերի 15-ին ՄԱԿ-ի սոցիալական, մարդասիրական, մշակույթի հանձնաժողովի նիստում Ղրիմի հարցով քվեարկությունը կրկին սրել է Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունները, քանի որ Հայաստանի ներկայացուցիչը, 22 այլ երկրների հետ միասին, դեմ է քվեարկել Ուկրաինայի ներկայացրած նախագծին:

– Ով ասաց, որ սրվել է: Հարաբերությունները չեն սրվել, իհարկե այս ամենը հետք թողնում է, բայց Հայաստանը չէր կարող կողմ քվեարկել բանաձևին, Հայաստանն ունի իր շահը: Ավելի շատ հայկական մամուլն է ներկայացնում, որ լարվածություն կա: Ամեն ինչ արվում է, որպեսզի այդ լարվածությունը մեղմացվի:

– Մենք կես միլիոնի հասնող հայկական համայնք ունենք այդ երկրում, ունենք դեսպան, բայց չենք կարողանում այդ ներուժն օգտագործել: Հայաստանում Ուկրաինան դեսպան չունի: Ինչո՞ւ:

– Ուկրաինան դեսպան չունի աշխարհի շատ երկրներում՝ Վրաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Սլովակիայում, Չեխիայում, Ռումինիայում և շատ այլ երկրներում, բայց դա իրենց ներքին խնդիրն է: Դեսպան չունենալը չի նշանակում, որ այդ երկրների հետ հարաբերություններ չունի:

Իսկ այնտեղի մեր ներուժը մենք կարողանո՞ւմ ենք օգտագործել, մենք հսկայական համայնք ունենք:

– Երևի դուք շատ լավ տեսնում եք, թե մենք ինչեր ենք անում այստեղ, և ինչպես ենք օգտագործում մեր ներուժը, որպեսզի կես միլիոնանոց համայնքը կարողանա այստեղ իրեն լավ զգալ: Անում ենք ամեն հնարավորը՝ դիվանագիտական և ոչ դիվանագիտական:

– Որո՞նք են Մայդանից հետո այս տարիների ամենակարևոր ձեռքբերումները համայնքի համար դիվանագիտական հարթությունում:

– Ձեռքբերումները շատ են: Մեր դիվանագիտության և ոչ դիվանագիտության ձեռքբերումներն այն է, որ կես միլիոնանոց հայ համայնքը այստեղ իրեն շատ ապահով է զգում, և այն բոլոր խոշոր միջոցառումները, որ մենք իրականացնում ենք Ուկրաինայում: Մենք կարողանում ենք ճիշտ ներկայացնել մեր մշակույթը, մեր ազգը և մեր ձեռքբերումները, և նշեմ, որ մեզ երբեք չեն խանգարում, մենք անում ենք այն, ինչ ծրագրում ենք: Մեր հաջողությունը կայանում է նրանում, որ համայնքն ու դեսպանատունը միմյանց հետ համաձայնեցված են ծրագրերն իրականացնում:

– Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն ինչպե՞ս եք գնահատում: Կարեն Կարապետյանը օլիգարխիայի, մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքարից է խոսում: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք կհաջողվի այս կառավարությանը:

– Կարծում եմ՝ կհաջողվի:

– Ի՞նչն է պատճառը, որ նախորդ վարչապետի դեպքում չհաջողվեց, այս մեկի դեպքում կհաջողվի:

– Իմ կարծիքով՝ Կարեն Կարապետյանը երբ համաձայնվեց դառնալ ՀՀ վարչապետ, նա ուներ ծրագրեր, և ես համոզված եմ, որ Կարեն Կարապետյանը կիրագործի իր բոլոր ծրագրերը: Ես ճանաչում եմ նրան, և շատ ողջունելի է, որ նա է այսօր ՀՀ վարչապետը: Ես կուզենայի, որ նրա ծրագրերի իրականացման գործում իմ որդին նրան օգնողներից մեկը լիներ:

– Եթե Ձեր դիվանագիտական առաքելությունը ավարտվի, դուք կցանկանա՞ք այստեղ շարունակել կառավարման համակարգում գործունեությունը:

– Ոչ: Երբ իմ դիվանագիտական առաքելությունը ավարտվի, հայրենիք կվերադառնամ, բայց կցանկանամ, որ երիտասարդները կատարեն այն աշխատանքները, ինչ ծրագրել է նոր վարչապետը:

– Պարոն Մանուկյան, կա տեղեկություն, որ դուք նկարների հսկայական հավաքածու ունեք և վերջերս սկսել եք այդ նկարներից վաճառել: Ասում են, որ դրանց մի մասն էլ Սուրիկ Խաչատրյանն է գնել, ճի՞շտ է:

– Ես մեծ հավաքածու ունեմ, բայց չեմ վաճառում, դրա կարիքը, փառք Աստծո, առայժմ չունեմ:

Մեր հայ գեղանկարիչներից ո՞ւմ նկարներն են գերակշռում Ձեր հավաքածուում:

– Գերակշռում են ռուս, եվրոպական գեղանկարիչների աշխատանքները, հիմնականում հայերինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում