Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ` օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում բեռնատար «Գազել» մակնիշի 16 ՕԼ 331 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, 40-ամյա Կարեն Կիրակոսյանը, Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին` դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի հարևանությամբ տեղադրված երկաթե արգելապատնեշներին և մոտ 15 մետր գլորվել ձորակը:
Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորներ` Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչներ, 52-ամյա Աշոտ Հովհաննիսյանն ու 28-ամյա Մերուժան Եգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Ավտոմեքենան բարձված էր կահույքի պարագաներով, որոնք գրեթե ամբողջությամբ թափվել են:
Մանրամասները՝ shamshyan.com-ում