Tuesday, 23 04 2024
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը

Այլևս ոչնչի չեմ հավատում, ամբողջը «թոզփչոցի» է. Լալա Մնացականյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է դերասանուհի Լալա Մնացականյանը:

 

– Տիկին Մնացականյան, ՀՀԿ համագումարից առաջ 7000 քաղաքացի մեկ գիշերում անդամագրվել է ՀՀԿ-ին: Շատերը զուգահեռներ են անցկացնում խորհրդային անցյալի և ներկայի միջև: Ի՞նչ տպավորություն Դուք ստացաք:

– Եթե 7000 հոգի որոշել է ինքնակամ հանրապետական դառնալ, դա իրենց որոշելիքն է: Կարող է այդ թիվը հասնել 7000-ի՝ հաշվի առնելով այն, որ Կարեն Կարապետյանը թիմ ունի, և իրենց ընտանիքներով կարող են 7000 հոգի կազմել: Կոմունիստական կուսակցության ժամանակ էլ բռնի չէր կատարվում կուսակցականացումը, մարդիկ համաձայնում էին գնալ ստրկության: Չեմ կարող ասել՝ բռնի ուժով են հանրապետականացրել, պարզապես մարդիկ հասկանում են, որ եթե այդ շարքերում ես, ավելի բարեկեցիկ կյանք կարող ես ունենալ, դրա համար գնում են ավելի բարեկեցիկ, հանգիստ կյանքի:

– Առհասարակ դրական սպասումներ կա՞ն, որ նոր կառավարությունը իր առջև դրած խնդիրները կկարողանա լուծել:

– Որպեսզի նոր հարցերը կարողանաս լուծել, դու պետք է կարողանաս հին վատից ազատվել, իսկ մենք դեռ այդ հին վատից չազատված՝ ի՞նչ նոր հարցերի մասին կարող ենք խոսել: Ասում են՝ պետք է վատ անցյալդ հեռացնես, մոռացնես ինչ-որ չափով, որ գնաս դեպի ապագա: Մենք վատ անցյալը մեզ հետ քարշ տալով՝ դեպի ո՞ւր ենք գնում: Եթե նախարարին ազատում ես աշխատանքից, որը կաշառակերությամբ է զբաղվել և նա որևէ պատիժ չի կրում, ես այլևս ոչնչի չեմ հավատում:

– Այսինքն՝ պատասխանատվության ինստիտուտը չի գործո՞ւմ մեզանում:

– Հիմա եթե պատասխանատվության ինստիտուտը չի գործում, ասում են՝ դե մի քանի միլիարդ կերել է, սխալվել է, ինչ անենք, բայց հարցն այդպես չի լուծվում: Պետք են ռադիկալ լուծումներ, որ կարողանանք առաջ գնալ: Մեզ մոտ սխալ անողին պատժում են պաշտոնանկ անելով, բայց սա հարցի լուծում չէ: Եվ միշտ կստացվի այնպես, որ աշխարհը կգնա առաջ, իսկ մենք կդոփենք տեղում և կգոռանք՝ ուր է գլորվում այս աշխարհը, բայց ինքներս ոչինչ չենք անի: Իսկ ի վերջո ոչինչ այստեղ չի կատարվում, ամբողջը մեր աչքին «թոզ փչելու» համար է:

– Եթե իշխանությունը որևէ դրական փոփոխություն չանի, չի վտանգի՞ հաջորդ ընտրություններին իր հաղթելու հնարավորությունը:

– Չգիտեմ՝ ինքն ինչպես և ինչ է վտանգում, բայց եթե մինչև ընտրությունները երկրում մնա իր ընտրազանգվածը, մարդիկ չարտագաղթեն, կարծում եմ՝ ընտրությունները կլինեն, որովհետև Հայաստանում արդեն չի մնում այն ժողովուրդը, որն իրենից ինչ-որ ուժ կներկայացնի: Գուցե սա արվում է միտումնավոր, որ մարդիկ արտագաղթեն և տեր չկանգնեն իրենց հողին, գուցե սա շատ նպատակային է արված, որովհետև արտագաղթն այն ծավալների է հասնում, որ մենք դա զգում ենք արդեն ինստիտուտների վրա: Եթե նախկինում կուրսերը շատ էին, հիմա դատարկվում են, հանդիսատեսի այդ քանակը չկա, դուրս եկեք փողոց, ամբողջը կենտրոնացված է Երևանում, մարզերը դատարկվում են: Գուցե վերջում կմնան այդ 7000 հոգին, որոնք էլ իրենց կընտրեն:

– Իշխանությանը այլընտրանքային ուժ տեսնո՞ւմ եք արդյոք: Քաղաքացիական հասարակությունը ի՞նչ վիճակում է: Մի ժամանակ Դուք էլ այդ պայքարների կիզակետում էիք:

– Ես ընդդիմադիր ուժ մի քանիսի մեջ եմ տեսնում, բայց այդ մի քանիսը ոչինչ չեն կարող անել, իսկ ես նայում եմ կուսակցությունների գործունեությանը, որոնք հայտարարում են, թե կուսակցություն են և ընդդիմադիր են, հետո նայում եմ իրենց գործողություններին և հասկանում, որ ընդդիմադիր չեն: Ի վերջո այն երկիրը, որն ուժեղ ընդդիմադիր ունի, առաջ է գնում: Խելքը հասնող իշխանավորը պետք է իմանա, որ ինքը ճիշտ ընդդիմադիր պետք է ունենա, որ երկիրն առաջ տանի: Ընդդիմադիրը այն հակազդող ուժն է, որ ազդակ է հաղորդում, որպեսզի գնաս առաջ և ինչ-որ բան անես: Ընդդիմադիրն այն չէ, որ սազն առնի, քո գովքն անի: Հարցն այն է, որ մենք ինչպիսի երկիր ենք ուզում, եթե մենք ուզում ենք ստրկական երկիր՝ այլ հարց է: Եվ հիմա մենք այդ գործընթացների մեջ ենք: Եթե մենք իսկապես ուզում ենք ունենալ այնպիսի երկիր, որ աշխարհի քարտեզի վրա լինի, մենք ուրիշ գործողություններ պետք է անենք դրա համար: Մենք հիմա անում ենք գործողություններ, որ մեզ տանում են դեպի ճորտատիրական երկիր:

– Տիկին Մնացականյան, մշակվում է ռուսաց լեզվի նոր հայեցակարգ: Ինչո՞ւ այս թեման հիմա նորից ակտուալացավ:

– Եթե արդեն խոսում ենք, որ պետք է ամրագրենք մեր երկրորդ պետական լեզուն՝ ռուսերենը, սա նշանակում է ամրապնդել ճորտատիրությունը: Իսկ ինչու ոչ անգլերեն լեզուն: Ռուսերեն խոսում է 300 միլիոնը, անգլերեն խոսում է հինգ միլիարդը, պետական լեզու դարձնենք անգլերենը, զուգահեռ կինտեգրվենք աշխարհին, ռուսերեն լեզու իմանալով՝ աշխարհի հետ չենք ինտեգրվի, այլ Ռուաստանի հետ կինտեգրվենք: Սա նշանակում է՝ ուզում ենք դառնալ Ռուսաստանի կցորդ, դրա համար իմանում ենք նրա լեզուն: Եկեք պետական լեզու դարձնենք չինարենը, չինացիներն էլ են շատ: Մենք ունենք մեկ պետական լեզու՝ հայերենը, իսկ մնացած լեզուները, իհարկե, պետք է անցնենք դպրոցում, և որքան շատ, այնքան լավ: Այո, ես ավարտել եմ անգլիական թեքումով դպրոց և իմ ռուսերենը բավական բավարար հիմքերի վրա է:

– Առանց այն էլ մենք կարծեք թե ռուսաց լեզվին մեծ կարգավիճակ ենք տալիս, հաշվի առնելով այն, որ մեր դպրոցներում ռուսաց լեզուն չի դիտարկվում որպես օտար լեզու:

– Այո, այստեղ ես վտանգ եմ տեսնում, որ մենք կամաց-կամաց մտնում ենք Ռուսաստանի կազմի մեջ: Եվ ես շատ կուզենայի իմանալ, մտավորականները, մշակույթի գործիչները, որոնք պատրաստվում են հանդիպել Սերժ Սարգսյանին, ի՞նչ հարցադրումներ են անելու նրա առաջ, արդյոք այդ հարցադրումները վաղօրոք որոշված չեն լինելո՞ւ, ի՞նչ հարցեր պետք է տալ, թե՞ նրանք տալու են այն հարցերը, որոնք իրենց՝ որպես մտավորականների հետաքրքրում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում