Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Դադարեցվել է մսամթերք արտադրող «Հայր և որդի Սարգսյաններ» և «Երեմկա» ՍՊԸ–ների արտադրական գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ ստուգումներ են իրականացվում մսամթերք արտադրող «Հայր և որդի Սարգսյաններ» և «Երեմկա» սահմանափակ պատասխանատվության ընկերություններում, որոնց ընթացքում երկու ընկերություններում էլ արձանագրվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ: Բացահայտվել են նաև անձնակազմի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ:

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի` արտադրության կամ վերամշակման փուլերում սննդամթերքի հիգիենային ներկայացվող և արտադրության սանիտարահիգիենիկ պահանջների խախտում կամ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում անմիջապես արտադրական գործունեությունը կասեցնելու մասին դրույթով՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի դեկտեմբերի 1-ի որոշումներով կասեցվել է «Հայր և որդի Սարգսյաններ» և «Երեմկա» ընկերությունների արտադրական գործունեությունը: Կասեցվել է նաև արտադրամասերում առկա պատրաստի արտադրանքի խմբաքանակների իրացումը:

Միաժամանակ, կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Երկու տնտեսավարողներին տրվել են հանձնարարականներ և սահմանվել է ժամկետ՝ մինչև 2017 թվականի հունվարի 27-ը խախտումը, անհամապատասխանությունը կամ վտանգի աղբյուրը վերացնելու վերաբերյալ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկումներ է իրականացրել նաև մսամթերքի արտադրությամբ զբաղվող ութ խոշոր՝ «Մուշ», «Բեկոն պրոդուկտ», «Նատֆուդ», «Աթենք», «Մարիլա», «Բարի Սամարացի», «Բաբիկ-90» և «Նատալի Ֆարմ» տնտեսավարող սուբյեկտներում, որոնցում անհամապատասխանություններ չեն արձանագրվել:

Շեղումներ չեն գրանցվել նաև պետական վերահսկողության շրջանակներում իրականացված լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով: Դիտարկումների շրջանակներում Ծառայության մասնագետների կողմից տնտեսավարողներին տրվել է մասնագիտական խորհրդատվություն, իրականացվել է սննդի շղթայի խորը ուսումնասիրություն՝ հնարավոր վտանգի աղբյուրները հայտնաբերելու և բացառելու համար:

Նախորդ շաբաթ հայտարարվել էր, որ «Մարիլա» ՍՊԸ-ի 08.11.2016 թվականի արտադրության «Բարձր կարգի» բժշկական եփած երշիկում և «Բարի Սամարացի» ՍՊԸ-ի 15.11.2016 թվականի արտադրության «Կլասիկ» բժշկական եփած երշիկում արձանագրվել է մանրէաբանական շեղումներ՝ ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով, որը, լինելով անվտանգության ցուցանիշ, առաջին հերթին հանդիսանում է սանիտարահիգիենիկ ցուցիչ: «Մարիլա» և «Բարի Սամարացի» ընկերությունները, որպես բարեխիղճ արտադրողներ, իրականացրել են շեղումով խմբաքանակի հետ կանչը շուկայից, Ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկել են անհրաժեշտ բոլոր գործողությունները անհամապատասխանությունների հավանական աղբյուրի բացահայտման և հավանական ռիսկերի՝ անգամ ոչ էական բացթողումների, բացառման ուղղությամբ:

«Մարիլա» և «Բարի Սամարացի» ընկերությունների արտադրանքից լաբորատոր փորձաքննության ներկայացված խմբաքանակների նմուշներում ևս անհամապատասխանություններ չեն արձանագրվել. արտադրանքը համապատասախանում է Մաքսային Միության ТР ТС 034/2013 և ТР ТС 021/2011 տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: Այս երկու արտադրողների՝ իրացման ցանցում առկա արտադրանքը բավարարում է սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջներին:

hayr_ev_vordi_sargsyanner1

hayr_ev_vordi_sargsyanner2

yeremka1

yeremka2

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում