Այսօր, Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «Նորք Մարաշի զինված խմբի» գործով առաջին դատական նիստը, որը սկսվեց նախատեսվածից շուրջ մեկ ժամ ուշացումով:
Գործը քննող Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտարարեց, թե ամբաստանյալների չներկայանալու դեպքում գործի քննությունը հետաձգվում է: Փաստաբանները որոշմանը կողմ արտահայտվեցին:
Մեղադրանքով զինված խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանը դատարանում հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքը: «Եթե Արցախին և հայ ազգին պաշտպանելը հանցագործություն է, ուրեմն ես հանցագործ եմ: Իշխանությունը ժողովրդին է պատկանում անհնար է բռնազավթել»։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2017 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 14:40-ին:
Լուսանկարը՝ Photolure-ի