Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Ռոզի Օ՛Դոննելլը ներողություն է խնդրել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կնոջից՝ Մելանիայից, սոցցանցում նրա որդու առողջության վերաբերյալ մեկնաբանության համար, հաղորդում է TMZ պարբերականը։
«Ներողություն եմ խնդրում Մելանիա Թրամբից աննրբանկտակ լինելու համար։ Ներողություն եմ խնդրում այն ցավի համար, որ պատճառել եմ, ես նման մտադրություն չունեի։ Ես իրոք շատ եմ ափսոսում»,-գրել է հաղորդավարուհին Twitter-ի իր էջում։
Օ՛Դոննելլը նախորդ շաբաթ իր միկրոբլոգում հրապարակել էր հոլովակ, որում պատկերված էր Թրամփի 10-ամյա որդին։ «Բերրոն Թրամփն աուտիզմո՞վ է տառապում»,-գրել էր Օ՛Դոննելլը ռեթվիթում։
Ի պատասխան Մելանիա Թրամփի փաստաբանը YouTube-ից պահանջել է ջնջել սուտ նյութը, հակառակ դեպքում սպառնացել է դատական հայց ներկայացնել։