Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հրաշալի Եռյակին սպասելիս

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում նախօրեին տեղեկություն է հրապարակվել «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ բանակցություններում կարևոր պայմանավորվածության գալու մասին, որի վերաբերյալ հայտարարության օր է ազդարարվել դեկտեմբերի 12-ը: Թե ինչու հենց այդ օրը, դեռևս չի մանրամասնվում: Երեք կուսակցությունների միջև բանակցությունների մասին հայտարարվել էր ավելի վաղ:

Խոսքը բնականաբար վերաբերում է խորհրդարանական ընտրություններին մասնակցությանը: Բնականաբար հարց է առաջանում՝ պայմանավորվածություն կա գնալ դաշինքով, թե պարզապես միասնական ցուցակով՝ որևէ մեկ կուսակցության անվան ներքո: Թեև, սա իհարկե մեծ հաշվով տեխնիկական հարց է, քանի որ առավել հետաքրքրական է պայմանավորվածության բովանդակությունը կամ այն, թե ինչ օրակարգով է Եռյակը գնալու ընտրությունների, եթե խոսքը մինչև վերջ լինելու է եռյակի մասին, և ոչ թե ասենք՝ քառյակի կամ հնգյակի: Բանն այն է, որ այս տեսքով իրավիճակը արդեն իսկ հետաքրքիր է, հաշվի առնելով մի քանի հանգամանք:

Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները վերջին ՏԻՄ ընտրություններին ոչ միայն մասնակցեցին առանձին-առանձին, այլ ըստ էության թեժ պայքարի մեջ էին միմյանց դեմ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը խիստ քննադատության թիրախ էր դաձրել «Լուսավոր Հայաստան»-ին, ինչը, անկասկած իր ազդեցությունը թողեց նաև ընտրությունների արդյունքների վրա: Այսօր այդ ուժերը փաստորեն եկել են պայմանավորվածության և հարց է առաջանում, թե հասարակությունն ինչպես է ընդունելու փոխադարձ մեղադրանքներից հետո պայմանավորվածությունը, երբ ՔՊ-ն, օրինակ՝ ԼՊ-ին համարում էր իշխանության ներդրած ուժ: Եվ այստեղ իհարկե հասարակությանը պետք է ներկայացնել լուրջ բացատրություններ, այլապես պայմանավորվածությունները կարող են անլուրջ ընկալվել: Ի վերջո, պետք է հարգել ընտրողին:

Սրանից բացի, հետաքրքրական է նաև այն, որ երեք կուսակցությունները ընդգծված տարբեր դիրքորոշումներ էին արտահայտում արտաքին քաղաքականության վերաբերյալ և, եթե «Հանրապետություն» և ԼՀ կուսակցությունները հանդես են գալիս այսպես ասած՝ արևմտյան ինտեգրացիայի խորացման դիրքերից, ապա ՔՊ կուսակցությունը հայտնի էր իր այսպես կոչված՝ ոչ-ոչ դիրքորոշմամբ, նաև ԵՏՄ-ից դուրս գալու դեմ դիրքորոշմամբ, թեև իհարկե հայտարարելով, որ սխալ էր ԵՏՄ մտնելը: Այս ամենը սկզբունքային հարցեր են և բնականաբար հարց է առաջանում, թե ինչպես են լուծել կուսակցությունները այս հարցերը:

Եվ կրկին անլուրջ կլինի, եթե նրանք հայտարարեն, թե որոշել են այս հարցերում տարաձայնությունները, այսպես ասած՝ հետաձգել կամ թողնել մի կողմ: Սրանք ոչ թե նախասիրությունների հարց են, այլ պետության ճակատագրի, անվտանգության, զարգացման հեռանկարների, և սրանք ոչ միայն չեն կարող լինել մի կողմ դրվող կամ ածանցյալ, այլ գուցե և ներքին զարգացումները այսօր ավելի շատ ածանցյալ են հենց այս խնդիրներից: Դա էլ երկրորդ լուրջ մարտահրավերն է Եռյակի պայմանավորվածության հանդեպ հանրային արձագանքի լրջության մասով:

Ի վերջո այս տեսանկյունից առաջ է գալիս 2017-ի խորհրդարանական ընտրությունների շեմին հաճախակի քննարկվող հարցերից մեկը՝ արևմտամետ հստակ դիրքորոշմամբ բևեռի ձևավորումը և հարց է առաջ գալիս, թե արդյո՞ք ի դեմս կուսակցությունների Եռյակի պայմանավորվածության, ձևավորվում է այդ բևեռը կամ այդ բևեռի կորիզը, որը Հայաստանի խորհրդարանում գործնականում առաջին անգամ կարող է բերել թեկուզ փոքրաթիվ, բայց Արևմուտքի հետ Հայաստանի ինտեգրացիայի հստակ դիրքորոշում որդեգրած և սկզբունքային մոտեցումներով հանդես եկող քաղաքական խմբակցություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում