Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ 2016 թվականին Երկրի բնակչությունը հասել է 7.43 միլիարդի։ Վերջին մեկ տարում մոլորակի բնակչությունը 7.34 միլիարդից աճել է 1.1 տոկոսով։
Այդ մասին նշված է ՄԱԿ-ի հիմնադրամի համապատասխան զեկույցում։ Զեկույցում ընդգծվում է, որ համաշխարհային բնակչության մոտ 26 տոկոսը մինչև 14 տարեկան են։
Բացի այդ, հաղորդվում է, որ Երկրի բնակիչների մոտ կեսը բախվում է գենդերային խտրականության՝ հօգուտ տղամարդկանց։ Ընդ որում՝ բնակչության ամենախոցելի կատեգորիան 10 տարեկան աղջիկներն են։
2014 թվականին հաղորդվել էր, որ Երկրի բանկչությունը դարավերջին կհասնի 12.3 միլիարդի՝ շնորհիվ Աֆրիկայի։