«Բոլորս տրնտջում ենք, որ վիճակը լավ չէ, դրա համար ընդդիմադիր դաշտում բոլորը պետք է մեկ մարդու նման համախմբվեն: Հավաքվելուց հետո երբ որ մտնում ես Ազգային ժողով, ստեղծում ես մի իրավիճակ, և երբ որ դրության տերը դառնում է ընդդիմությունը, այդ ժամանակ որոշում է, թե Հայաստանն ինչ ուղիով կզարգանա: Բայց քանի որ դա տեղի չի ունեցել, պառակտված են, մեկը մյուսից բամբասում է, մեկը մյուսի վրա ցեխ է շպրտում: Հարց եմ տալիս՝ այդ ո՞ր մեկդ մեղավոր չեք այս ամեն ինչի համար, բոլորս էլ մեղավոր ենք՝ շատ կամ քիչ: Եթե դա մի կողմ չենք դնում, չենք մոռանում և չենք համախմբվում, ուրեմն ինչ-որ բան կա, որից գլուխ չենք կարողանում հանել: Քաղաքական իրավիճակը պարզ չէ այսօր, վաղվա օրը դեռ աղոտ է: Այսօր գնահատական տալ հնարավոր չէ»: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Մանվել Եղիազարյանը:
«Այսօր շատ դժվար է պայքարելը, ընտրությունների միջոցով, կարելի է ասել, որ հնարավոր չէ պայքարել, բայց փորձ է արվում: Այսօր սա է պահանջվում, սա ենք անում, վաղը որ ժողովուրդը դուրս գա փողոց՝ փետով, քարով, թող ոչ ոք չկասկածի, ես կկանգնեմ ժողովրդի կողքին, որովհետև մենք ամեն ժամ տանուլ ենք տալիս, կարելի է ասել հոգեվարքի մեջ ենք: Ինչքա՞ն կարող է ժողովուրդը մղկտալով ապրել: Իսկ ցինիզմը հասել է այն աստիճանի, որ մարդիկ ասում են՝ իսկական զարգացումը սա է, սրանից ավելի լավ, հա՛յ ժողովուրդ, դու արժանի չես ապրելու, այ դա է ինձ վախեցնում»,- ընդգծեց Մ. Եղիազարյանը:
Ազատամարտիկը նաև հավելեց, որ իրեն սարսափեցնում է այն , որ մարդկային սարսափելի վատ տեսակը՝ ցինիկ, թալանչի տեսակն է կանգնած ամենավերևում ու ինքն է տանում. «Այսպես ինչքա՞ն կտանի, չգիտեմ»:
Մանրամասները՝ տեսանյութում: