Կուսակցությունների մասին նոր օրենքով ԿԸՀ-ն լրացուցիչ աշխատանքներ կունենա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Ընտրական օրենսգրքով հստակ ամրագրված է, թե ինչ կարգով են կուսակցությունները կամ դաշինքները մասնակցում ընտրական գործընթացին: Եթե կուսակցությունը հայտ է ներկայացնում մասնակցելու, հանձնաժողովի գործառույթն է օրենսգրքի պահանջներին համապատասխան ուսումնասիրել վերջինիս փաստաթղթերը: Իհարկե, կազմակերպական առումով ավելի մեծ կլինի աշխատանքների ծավալը, բայց դա չի նշանակում, որ եթե կուսակցությունները լինեն ենթադրվող թվից ավելի, կարող են խնդիրներ առաջանալ:
Դա բերելու է լրացուցիչ աշխատանքների, որովհետև լրացուցիչ քվեաթերթիկներ պետք է լինեն, հանձնաժողովի անդամների աշխատանքի ծավալը կմեծանա, բայց դա բնավ չի կարող հիմք հանդիսանալ կամ վկայակոչվել որևէ մեկի իրավունքները սահմանափակելու համար»,- նշեց ԿԸՀ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում: