Ո՞ր փուլում է Էջմիածնի քաղաքապետի և նախկին քաղաքապետի թեկնածուի միջև բռնկված վեճը, հաշտվել են, թե չեն հաշտվել. «Առաջին լրատվական»- ի այս հարցին հրաժարվեց պատասխանել Էջմիածնի քաղաքապետ, Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀԿ-ականներից շատերը պատրաստվում են իրենց որդիներին ՀՀԿ ցուցակով առաջադրել, և հարցին՝ ցուցակում կընդգրկվի՞ և պատգամավոր կդառնա՞, թե՞ ոչ, Կ. Գրիգորյանն արձագանքեց. «Ես սիրում եմ իմ քաղաքը, ժողովուրդն արդեն ընտել է քաղաքապետ, իսկ վաղը, մյուս օրը չգիտեմ ինչ կլինի՝ արևը շատ կլինի, թե քիչ, չգիտեմ, ո՛չ կարող եմ հաստատել, ո՛չ բացառել»:
Էջմիածին քաղաքի Իսակով փողոցի մի հատվածը, որտեղ ապրել է երգիչ Արամ Ասատրյանը, վերջերս անվանակոչվել է երգչի անունով: Նման որոշում է կայացվել Էջմիածնի համայնքային նորընտիր ավագանու առաջին նիստի ժամանակ:
Կարեն Գրիգորյանի հավաստմամբ՝ նման խնդրանքով և նամակներով բազմաթիվ անգամներ են դիմել քաղաքապետին. «Ժողովրդի կարծիքը և ցանկությունը հաշվի առնվելով է նման որոշում կայացվել»:
Մանրամասները՝ տեսանյութում: