Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

«Համախմբումը» բանակցությունների մեջ է. լայն բևեռ չստացվելու դեպքում ընտրություններին կգնա միայնակ

«Մենք ոչ միայն այս փուլում, այլ ի սկզբանե՝ կուսակցություն ստեղծելու ժամանակ հայտարարել էինք, որ կողմնակից ենք լինելու լայն համախմբմանը և այնպիսի դաշինք ձևավորելուն, որը կդառնա լուրջ, այլընտրանքային բևեռ: Կողմ ենք ընտրություններին դաշինքով և լայն համագործակցությամբ մասնակցելուն, և երկրում փոփոխություններ իրականացնելու ելքը մենք տեսնում ենք դրա մեջ»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը:

Նա նշեց, որ քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ են ընթանում, սակայն դեռևս վերջնական որոշման չեն հանգել, այդ իսկ պատճառով անուններ չեն հրապարակում: Ս. Մարգարյանի խոսքով՝ եթե դաշինք չձևավորվի, «Համախմբում»- ն ընտրություններին կմասնակցի միայնակ, իսկ թե այդ դեպքում կուսակցությունն, ինչ հնարավորություններ կունենա, դեռ վաղ է կանխատեսել:

Ս. Մարգարյանի դիտարկմամբ՝ մեր օրենսդրությունը, ընտրական գրված և չգրված կանոնները չեն նպաստում դաշինքների կայացմանը: Նրա խոսքով՝ քաղաքական կառույցների խոշորացման մասին   խոսվում է, բայց գործընթացները տանում են մասնատման կամ առանձնանալուն, և խնդիրը երկրում ստեղծված խաղի կանոնների մեջ պետք է փնրտել:

«Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով ամրագրվել են որոշ վտանգավոր դրույթներ, որոնցից է կայուն մեծամասնության գաղափարը, դա հետընթաց է: Ավելի քան 10 տարի է  երկրում կայուն մեծամասնություն ունենք, բայց երկիրը դրանից չի զարգանում»,- նշեց Ս. Մարգարյանը:

Նրա գնահատմամբ՝ Կուսակցությունների մասին նոր օրենքով լիբերալացվում է կանոնակարգը: «Այս օրենքը չունի իր ներքին փիլիսոփայությունը՝ ուղղված քաղաքական դաշտի առողջացմանը, կարծում եմ, որ այլ օրենքներով և այլ խաղի կանոններով պետք  լինի քաղաքական դաշտի առողջացումը»,- նշեց «Համախմբում» կուսակցության փոխնախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում