Ողջ աշխարհում այսօր կխոսեն ՁԻԱՀ-ի մասին, այն մասին, թե ինչպիսի սպառնալիք է մարդկության գոյության համար կրում այդ գլոբալ համաճարակը, կխոսվի այդ ողբերգության մասշտաբների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես դադարեցնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի գլոբալ տարածումը։
1981 թվականի հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը գրանցեց նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ-ը (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ)։ Առաջին անգամ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվել է 1988 թվականի դեկտեմբերի 1-ին՝ այն բանից հետո, երբ բոլոր երկրների առողջապահության նախարարների հանդիպմանը հնչեցվեց սոցիալական հանդուրժողականության և հիվանդության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն ընդլայնելու կոչ։
Այսօր աշխարհում ապրում է 15-49 տարեկան ավելի քան 35 մլն ՄԻԱՎ վարակակիր։