Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

7000 հանրապետականների երազներին Վլադիմիր Իլյի՞չն էր եկել, թե՞ Վլադիմիր Վլադիմիրովիչը. Վահրամ Մարտիրոսյան

Գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի կարծիքով՝ իշխող Հանրապետական կուսակցության ներքին կառավարումը դեմ է ժողովրդավարությանը և ժամանակակից աշխարհի բոլոր նվաճումներին, որովհետև այնտեղ չկան անհատականություններ, տեսակետ, բանավեճ, պարզապես բոլորը համաձայնում են մի հոգու՝ ղեկավարի կարծիքի հետ, մինչդեռ մարդկությունը զարգացել է բանավեճի մեջ: Վահրամ Մարտիրոսյանը այս կարծիքը հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի վերջին իրադարձություններին, մասնավորապես՝ ՀՀԿ 16-րդ համագումարին:

«ՀՀԿ-ն ոչ թե հանրապետական, այլ հակապետական կուսակցություն է»,- ասում է Վահրամ Մարտիրոսյանը:

Մտավորականի խոսքերով՝ մարդը, անհատականությունը իր էությամբ ընտրությունն է և որոշում կայացնելու կարողությունը, և գալիս է ճակատագրական պահ, որ այդ մարդը պիտի որոշում կայացնի և ընտրություն կատարի: Բայց ինչպե՞ս կարելի է երկրի ճակատագիրը, անվտանգությունը վստահել մարդկանց, ովքեր չունեն անձնական տեսակետ:

Մեր զրուցակիցը որպես օրինակ հիշեցրեց հենց հանրապետականների գաղափարական առաջնորդը համարվող Գարեգին Նժդեհի պահվածքը Հայաստանի պատմության ամենաճակատագրական շրջաններից մեկում՝ 1920 թ. վերջին, երբ Նժդեհը փաստորեն հրաժարվեց ենթարկվել դաշնակցական կառավարության հրամանին և հեռանալ Զանգեզուրից՝ շրջանը հանձնելով բոլշևիկներին:

«Անկեղծ ասած՝ ես չէի սպասում, որ այդքան ահավոր կլինի ամեն ինչ, նույնիսկ չէի էլ հետևում, մինչև որ լսեցի առաջին արձագանքները: Սովետական տարիներին Սահմանադրության մեջ կար մի կետ, որ Կոմունիստական կուսակցությունը իշխող կուսակցություն է: Հիմա սրանք կա՛մ այդպիսի մի կետ պիտի մտցնեն, որ մենք հասկանանք, որ իրենք բոլորովին ուրիշ օրենքներով ապրող ինչ-որ մարդիկ են, կա՛մ այդ կուսակցությունը շատ արագ պետք է ցրել: Դա հանրապետական կուսակցություն չի, դա հակապետական կուսակցություն է: Հավաքել մարդկանց, որոնք ոչ մի կարծիք չունեն, չունեն անհատականություն, այդ մարդկանց պետք է հեռացնել բոլոր պաշտոններից, որովհետև ավելի դեստրուկտիվ և վտանգավոր մարդ պետության համար չկա, քան այն մարդը, որ չունի տեսակետ և համաձայն է մի հոգու կարծիքին, որը այդ պահին ղեկավարն է»,- նշեց Վահրամ Մարտիրոսյանը:

«Հիմա մենք ո՞նց վստահենք մեր բախտը էս մարդկանց, որ ինչ ասում են, ձեռքերը բարձրացնում-ասում են՝ մենք համաձայն ենք, ո՞նց իմանանք, որ այդ մարդիկ մի անգամ որոշում կկայացնեն վճռական պահերին։ Յուրաքանչյուր մարդ իր աշխատանքի տեղում որոշումներ է կայացնում, ինչ-որ մի նոր բան է փնտրում, և այդ նոր բանը պիտի առաջարկի, փորձարկի, բանավիճի, որովհետև մարդկությունը զարգացել է բանավեճի մեջ։ Այս մարդիկ, այդ անլեզու, անբերան ժողովուրդը, որ հավաքել էին այդ դահլիճում… ես նրանցից որևէ մեկին չեմ վստահում, որ որոշում կայացնի ինձ համար: Նրանք պիտի ցրվեն, այդ կուսակցությունը պիտի փակվի՝ որպես ժողովրդավարությանը, ժամանակակից աշխարհի ամենամեծ նվաճումներին դեմ գնացող մի կազմակերպություն:

Այսօրվա աշխարհը բազմակարծությունն է, կարծիքների բախումն է, յուրաքանչյուր անհատականության ներդրումն է գործի մեջ: 7000 հոգի նույն օրը ընդունվեցին Հանրապետական կուսակցություն, էդ ո՞նց եղավ, ի՞նչ է, երազներին Վլադիմիր Իլյիչն էր երևացել, թե՞ Վլադիմիր Վլադիմիրովիչը, որ զարթնեցին ու հասկացան, որ բոլորը պիտի դառնան կուսակցական: Պետք է մի լավ գործարան սարքեն այդ 7000 հոգու համար, որ գնան, հարահոսային գործ անեն: Իրենք որևէ ստեղծագործ աշխատանքի ընդունակ չեն»:

 

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում