«Ազատամարտիկների դաշինք»-ն այսօր վարչության ընդլայնված նիստ է հրավիրել: «Նոր խորհուրդ է ընտրվել, նոր վարչության անդամներ: Մենք էլ մեր մասնակցությունը կունենանք այս ընտրություններին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինք»-ի խորհրդի անդամ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ այս պահին քաղաքական դաշտում կայացած քաղաքական ուժը միայն ՀՀԿ-ն է, մյուս քաղաքական ուժերը դեռևս չեն կարողնում կողմնորոշվել: Այնուամենայնիվ, ազատամարտիկը կարծում է, որ մինչև տարեվերջ ամեն ինչ իր տեղը կընկնի, կուսակցությունները դաշինքներ կազմեն:
«Նախկինում համագործակցեցինք Եռյակի հետ, հավատացինք, որ Եռյակը կարող էր փոփոխություն կատարել, բայց փորձանք պատահեց: Իսկ մենք մաքուր ենք, ազնիվ ենք: Չենք կարող խաբել ժողովրդին»,- նշեց Գագիկ Մելքոնյանը:
Անդրադառնալով Պաշտպանության նախարարի՝ ՀՀԿ-ին անդամագրվելուն, ազատամարտիկը նշեց, որ իր կարծիքով՝ նախարարը պետք է անկուսակցական լինի. «Որովհետև վաղը արդեն ամբողջ բանակը թողնելու է, ընկնի կուսակցության հետևից…»:
Մանրամասները՝ տեսանյութում: