Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Ամերիաբանկ»-ն ու ֆրանսիական «Պրոպարկո» ընկերությունը կնքեցին 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր

Ամերիաբանկն ու  ֆրանսիական «Պրոպարկո»  ընկերությունը կնքեցին 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր։ Տրամադրված գումարը նախատեսվում է ուղղել Հայաստանում էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի , գյուղատնտեսության, սննդի վերամշակման, կրթության և առողջապահության ոլորտներում գործարարության աջակցության, տնտեսական աճի խթանման և աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից կենսական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը։

«Պրոպարկո» ընկերության ֆինանսական հաստատությունների գծով ղեկավար Գիյոմ Բարբուսը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց.

«Վերջին 3-4 տարիների ընթացքում ես առիթ եմ ունեցել հետևելու «Ամերիաբանկ»-ի անցած ուղուն և իրականացրած ծրագրերին և ինքս ինձ համար փաստել եմ այն առաջընթացը, որը գրանցել է «Ամերիաբանկ»-ը, մանավանդ հաշվի առնելով, վերջին երկու տարիների ընթացքում եղած որոշակի  դժվարությունները»։

Սա «Ամերիաբանկ»-ի և «Պրոպարկո» ընկերության միջև կնքված երկրորդ գործարքն է։ Նշենք, որ «Պրոպարկոն» ֆրանսիական զարգացման գործակալության դուստր ձեռնարկությունն է, որն իր գործունեությունն է ծավալում մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ։ Հայաստանում «Պրոպարկո»-ի առաջին ֆինանսական ներդրումը կատարվել է դեռևս 2013թ-ին, երբ ընկերության և «Ամերիաբանկ»-ի միջև կնքվել է 15 միլիոն դոլարի չափով վարկային պայմանագիր։ Գիյոմ Բարբրուսի խոսքերով՝ ստորագրված առաջին վարկային պայմանագիրն ավելի շատ թիրախավորված էր գյուղմթերքի արտադրության և վերամշակման ուղղությամբ, իսկ այս պայմանագիրը՝ ներառում է նաև էներգետիկ արդյունաբերության և սոցիալական ուղղվածության ծագրեր:

«Թվային բոլոր ցուցանիշները իմի բերելով՝ կարող ենք փաստել հետևյալը, որ Ամերիաբանկը իր վարած գործունեության մեջ առաջատարի դիրքն է ստանձնել և նրան հաջողվել է ֆինանսական մի կուռ համակարգ ձևավորել՝ ի շնորհիվ իր բաժնետերերի  ցուցաբերած օժանդակության, ինչպես նաև գրագետ մենեջմենթի ու համապատասխան փորձառու կադրերի»,-ասաց նա։

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր գոհունակությունը հայտնեց և նշեց, որ ուրախ է տեսնել, թե ինչպես է Հայաստանում ֆրանսիական զարգացման գործակալության դուստր  ձեռնարկությունը ընդլայնում ու հզորացնում իր գործունեությունը։

«Որդեգրված այս քաղաքականությունը, որն առաջիկայում արդեն կենսագործվելու է, լիովին  համահունչ է Ֆրանսիական զարգացման գործակալության որդեգրած ընդհանուր քաղաքականությանը, այսինքն կանաչ տնտեսության մշտական աճին, ինչպես նաև համահունչ է Հայաստանի իշխանությունների որդեգրած՝ վերականգնող  էներգիայի աղբյուրներին, տնտեսությանն ու արդյունաբերությանը զարկ տալու քաղաքականությանը»,-ընդգծեց դեսպանը:

 «Ամերիաբանկ»-իգլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն իր հերթին կարևորեց տնտեսության զարգացման և աշխատատեղերի ստեղծման համար երկարաժամկետ և մատչելի տոկոսադրույքներով ֆինասական միջոցների ներգրավումը։ Այս համատեքստում պարոն Հանեսյանը նշեց.

«Մենք մշտապես և  տևական աշխատանքներ ենք տանում, որպեսզի մեզ հետ համագործակցող միջազգային ֆինանսական կառույցներից առավել բարենպաստ պայմաններով միջոցներ ներգրավենք և մեր տնտեսության ֆինանսավորումն իրականացնենք և այս տարիների ընթացքում այդ նպատակով արդեն շուրջ 500 միլիոն դոլար վարկային ռեսուրս ենք ներգրավել տարբեր բնագավառների համար՝ սկսած գյուղատնտեսության, փոքր ու միջին բիզնեսի աջակցության, էներգետիկ ծրագրերից մինչև գյուղմթերքների արտադրություն, էներգոխնայողություն և այլն:  Բարեհաջող այդ բոլորը տեղաբաշխվել  են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում՝ աջակցելով տնտեսավարող սուբյեկտների զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը»։

Արտակ Հանեսյանի վստահեցմամբ՝ առաջիկա ամիսների ընթացքում  ևս նախատեսված է մոտ 70 միլիոն դոլարի պայմանագրերի կնքում ինչպես Ամերիաբանկի հետ արդեն համագործակցող, այնպես էլ Հայաստանի ֆինանսական շուկա դեռևս նոր մուտք գործող միջազգային ֆինանսական կառույցների հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում