Հայաստանում բոլորին հայտնի է, որ իշխանության պատգամավորները զինված են, ընդ որում օրինական զենքով: Այսօր Ազգային ժողովում այս մասին նշեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` հավելելով, որ այստեղ էլ անհավասարություն կա: Նա նշեց, որ կա՛մ պետք է բոլորը հնարավորություն ունենան զենք ունենալու, կա՛մ ոչ ոք:
Մարուքյանը նշեց, որ ընդդիմադիր պատգամավորները պաշտպանության կարիք ունեն և պետք է զենք կրելու իրավունք ունենան: Նրա խոսքով՝ ՀՀ-ում պետք է շատ վերահսկելի՝ զենք կրելու իրավունք ունենան բոլորը:
Մանրամասները` տեսանյութում: