ԱԺ կանոնակարգ օրենքի նախագծի վերաբերյալ խմբակցությունները ԱԺ նիստի ավարտին ներկայացրին իրենց տեսակետը: ՀՀԿ-ի խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դիտարկմամբ՝ կանոնակարգ օրենքը լիովին համապատասխանում է խորհրդարանական համակարգին:
Վ. Բաղդասարյանն ընդգծեց, որ կանոնակարգը բավական դրական ազդեցություն կունենա խորհրդարանի աշխատանքի վրա և հայտարարեց, որ ՀՀԿ-ն կողմ կքվեարկի նախագծին:
Վահրամ Բաղդասարյանը ՀՀԿ-ին ու մյուս կուսակցություններին հորդորեց ուշադիր լինել նախընտրական ցուցակները կազմելիս:
Մանրամասները` տեսանյութում: