Առաջին անգամ խմբակցությունները օժտվել են օրենսդրական նախաձեռնության իրավունքով: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ԱԺ Կանոնակարգ օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Նա նկատեց, որ այս օրինագծով խորհրդարանական խմբակցությունները լծակներ չունեն, ավելին՝ լծակների փոխարեն տրվել է հարցապնդման իրավունք՝ նամակ գրել – ստանալ պատասխան և այլն: «Մենք չպետք է միջամտենք Գործադիրի ներքին գործունեությանը, բայց վերահսկողական լծակներ պետք է ունենանք»,- նշեց պատգամավորը:
Գ. Ջհանգիրյանը նաև նշեց. «Բերել ենք քննիչ հանձնաժողովի տարբերակը, գերմանական Սահմանադրությունից հատվածաբար ընդունել ենք ինչ-որ դրույթներ, բայց բովանդակությունն անհասկանալի է: Պետք է քննարկել, ձևակերպումները փոխել, այլապես քննիչ հանձնաժողովը մեռելածին է լինելու»:
Մանրամասները` տեսանյութում: