Ազգային ժողովում շարունակվում է «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հանդես եկավ ելույթով, մասնավորապես կարծիք հայտնելով, որ Ազգային ժողովը պետք է կրճատել, իսկ որոշ պատգամավորների պատժել:
«Դուրս եկեք փողոց, մարդկանց հարցրե՛ք՝ 131 պատգամավորից քանիսի՞ն կուզեիք տեսնել՝ որպես պատգամավոր: Հանրության բացարձակ մեծամասնությունը գտնում է, որ ԱԺ-ն պետք է կրճատել, էլ չեմ ասում, որ շատերը կարծում են, որ մեզ պետք է գլխատել, մասնատել, պատժել և վտարել այս շենքից»,- կես կատակա, կես լուրջ ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: