Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

ՀՀԿ, ԲՀԿ… Ո՞ր քաղաքական ուժերին կսատարեն եզդիները 2017 թվականին

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Հայաստանում ազգային փոքրամասնությունները, մասնավորապես՝ եզդիները ընտրություններին մասնակցության, քաղաքական ուժերին սատարելու հետ կապված վերջնական և միասնական դիրքորոշում առայժմ չունեն։

Ինչպես հայտնի է, եզդիական կազմակերպություններից շատերը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների այլ համայնքներ բազմիցս նշել են, որ իրենց աշխատանքը պատկերացնում են իշխանությունների, մասնավորապես՝ Հանրապետական կուսակցության հետ։

Մեզ հետ զրույցում, սակայն, «Սինջար» եզդիների ազգային միավորում կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին ընդգծեց, որ թեպետ իրենց կազմակերպությունը գործում է հասարակական տիրույթում, ինքը և իր համախոհներից ազգությամբ եզդի ևս 60 անձ անդամագրվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և առաջիկա ընտրություններին կսատարեն հենց այս կուսակցությանը. «Ամեն բան վերջնականապես կհստակեցվի դեկտեմբերի 3-ի ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստից հետո։ Ես ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի ղեկավարն եմ: Թե ԲՀԿ-ն մեր մասով ինչ մոտեցում ցույց կտա՝ պարզ կլինի նիստից հետո»,- «Առաջին լրատվական»-ին փոխանցեց Մուրազին։

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին և հարցին, թե որևէ փոփոխություն կլինի՞ իրենց ծրագրերում նրա գալ-չգալով, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես ԲՀԿ անդամ եմ և մնում եմ այդ կուսակցության անդամ, կիսում եմ այդ կուսակցության մոտեցումները։ Այս պահին կուսակցության ղեկավարը Նաիրա Զոհրաբյանն է, թե ինչ կորոշի Գ. Ծառուկյանը՝ չեմ կարող ասել։ Պարոն Ծառուկյանի որոշումն է, նա որոշում կկայացնի, և ըստ այդ որոշման քայլեր կլինեն, որ կանեն կուսակցականները, այդ թվում նաև ես»։

Ի տարբերություն Բորիս Մուրազիի, ԲՀԿ ցուցակում նախկինում տեղ զբաղեցրած սահմանադրական իրավունքի մասնագետ, ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում քաղաքականությամբ առանձնապես չի հետաքրքրվում, և վստահեցրեց, որ առաջիկա ընտրություններին ԲՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցելու որոշում չունի։

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ մանդատից հրաժարված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանին (Շերիֆ ) խորհրդարանում փոխարինեց ԲՀԿ-ական Տիգրան Ներսիսյանը: Մինչդեռ կուսակցության համամասնական ցուցակում հերթը Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանինն էր:

Այժմ Մախմուդյանը նշում է, որ որևէ կուսակցության անդամագրվելու կամ առաջիկա ընտրություններին սատարելու որոշում չունի. «Ես ԲՀԿ անդամ երբեք չեմ եղել, անկուսակցական եմ եղել, ինձ առաջարկվել էր՝ տվել եմ իմ համաձայնությունը։ Մտադրություն չունեմ որևէ կուսակցության անդամագրվել, սատարել. կոնկրետ ԲՀԿ-ի մասով եթե հարցնում եք, միանշանակ՝ ոչ։»։

Ռուստամ Մախմուդյանը հավելեց, որ այս պահին զբաղվում է իր մասնագիտական աշխատանքով. «Ընդգրկված եմ դատավորների թեկնածուների ցուցակում։ Ենթատեքստով ոչինչ չասեմ, բայց ոչինչ չեմ բացառում… երիտասարդ եմ, կյանքն առջևում է, իհարկե՝ երբեք մի ասա երբեք, բայց այս պահին որոշում չունեմ»:

Հետաքրքրվեցինք, թե վերջնական որոշումը պայմանավորված կլինի՞ Գագիկ Ծառուկյանի վերադարձով, ինչին ի պատասխան՝ Ռուստամ Մախմուդյանն ասաց. «Անկեղծորեն ասեմ՝ ոչ մամուլով, ոչ էլ ընդհանրապես չեմ հետևում այդ ամենին, ամենայն անկեղծությամբ եմ վստահեցնում»։

«Միդիա-Շանգալ» եզդիների հասարակական կազմակերպության ղեկավար Ամո Շարոյանը մեզ հետ զրույցում ընդգծեց՝ ողջունում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները՝ հատկապես այն հանգամանքը, որ ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ եզդիներին կուսակցությունների ցուցակում տեղեր են հատկացվելու. «Մենք ողջունում ենք իշխանությունների այդ նախաձեռնությունը, բայց թե որ կուսակցությանը կսատարենք, որ կուսակցության հետ կմասնակցենք ընտրություններին՝ առայժմ չենք որոշել։ Կարևորը, որ դրանք անցնեն արդար և թափանցիկ, և ժողովրդի կամքն անպայման արտահայտվի»,- ասաց Ամո Շարոյանը։

 

Լուսանկարը՝  Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում