ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ԱԺ կանոնակարգ- օրենքի նախագիծը:
ԱԺ հանձնաժողովներում աշխատանքը լո՞ւրջ է լինելու, թե՞ էլի նույնն է մնալու: Այս մասին դիմելով Հովհաննես Սահակյանին՝ հարցրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Ինչ-որ չափով օրենքում կա լիբերալիզացիա, որը մի կողմից դրական է, բայց դրա հետ միասին պետք է մշակույթը ստիպի, որ կուսակցությունները դառնան աշխատող։ Իսկ մշակույթը գալիս է հետևյալից՝ կուսակցություններն էլի ձևավորվելու են անձի՞ կողքը, թե՞ արժեքային էլեմենտի, կուսակցության հիմքում ծառայելու է իր արժեքային խնդի՞րը, թե՞ էլի ընդամենը գալու են ասեն՝ մենք 3-4 հոգով սիրուն լավ տղա աղջիկներ ենք ու հավաքվել ենք՝ ինչ-որ մի բան ենք անում»,- նշեց պատգամավորը:
Թ. Պողոսյանի «Կուսակցությունների մասին» նոր օրենքը գործնականում դրական արդյունքների կհանգեցնի, եթե Հայաստանն ունենա 40%-անոց միջին խավ։
Մանրամասները՝ տեսանյութում: