ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ընդդիմության կողմից հնչող քննադատությունների և այն տեսակետի վերաբերյալ, ըստ որի՝ ՀՀԿ-ն ճահիճ է, որը կլանեց վարչապետ Կարեն Կարապետյանին և անկուսակցական նախարարներին, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ընդդիմությունն ունի իրավունք իր կարծիքն ունենալու. «Բոլորիս պարզ ու հասկանալի է, որ ընդդիմության գլխավոր դերը և նպատակը իշխանությանը քննադատելն է: Նախարարները հայտարարել են իրենց քայլերի բացատրության մասին: Ընդդիմությունը փորձում է գտնել հնարավոր և անհնարին բոլոր մեղքերը, անգամ եթե դրանք չկան»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀԿ համագումարի ժամանակ շատ քննադատվեց ՀՀԿ կանանց կերպարը, Հ. Նաղդալյանը նշեց. «Ես խղճում եմ այն տղամարդկանց, ովքեր որևէ անելիք և ասելիք չունեն իրենց կյանքում և քաղաքականության մեջ, և իրենց մնացել է միայն անդրադառնալ կանանց հագուկապին, սանրվածքին, արտաքին տեսքին: Սրանից մի 20 տարի առաջ տղամարդիկ մի քիչ ավելի մեծ էին, էսքան ճղճիմություն, էսքան մանրություն… ամոթ է»:
Մանրամասները՝ տեսանյութում: