ԱԺ արտահերթ նիստում այսօր շարունակվում է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկումը: Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծեց, որ քննարկման ընթացքում հնչած գնահատականները միայն քաղաքական էին:
«Կուսակցությունների մասին» օրենքի համատեքստում Ա. Հովհաննիսյանը պատգամավորներին հորդորեց. «Պետք չէ անընդհատ փորձել վերջին բառն ասել, պետք չէ անընդհատ վիարվորել, նսեմացնել, ցավեցնել… կարելի է երբմեն էլ ինքնաքննադատությամբ զբաղվել»:
Մանրամասները՝ տեսանյութում: