ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խորհրդարանում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հանրապետականներին կոչ արեց չքննադատել ՀՀՇ-ին և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին : Նրա խոսքով՝ ՀՀՇ-ի կատարած «հանցագործություններից» հետո ՀՀԿ-ն ու նրա լիդերները՝ Աշոտ Նավասարդյանը, Գալուստ Սահակյանը սատարել են Հայոց համազգային շարժմանը:
Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ 90-ականներին ՀՀՇ կուսակցություն չկար, ամբողջ ազգն էր ՀՀՇ։
«Այլ բան է Լևոն Տեր-Պետրոսյանի մասին խոսելը, այլ բան է այն մարդկանց մասին խոսելը, ովքեր սատարել են Լևոն Տեր-Պետրոսյանին: Դուք Լևոն Պետրոսյանին մի՛ դարձրեք ձեր հարազատը… Նա մեր ազգային ամբողջ ըմբռնումների ընթացքում եղել է, և այնպես չէ, որ Աշոտ Նավասարդյանը հատուկ գովացել է Լևոն Տեր-Պետրոսյանին: 95թ-ին մենք միասին եկել ենք ԱԺ մեկ խնդրով՝ մենք պաշտպանել ենք Ղարաբաղը, որը դուք ուզում էիք տաք…»:
Անդրադառնալով Լևոն Զուրաբյանի՝ Արամ Մանուկյանի «թասիբին կանգնելուն», ԱԺ նախագահն ասաց. «Եթե Արամ Մանուկյանը բան է ասում, ուրեմն հասնում է նաև իրեն ասել: Եթե նորից կասեք, նորից ինչ-որ բան մեր կողմից կլսեք»:
Մանրամասները՝ տեսանյութում: