Thursday, 18 04 2024
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա

ՀՀԿ-ն իրավունք չունի թթու խոսք ասել ՀՀՇ-ին և Տեր-Պետրոսյանին. Լևոն Զուրաբյան

ԱԺ արտահերթ նիստում այսօր շարունակվում է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկումը: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթում անդրադարձավ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի՝ Արամ Մանուկյանի ելույթին տված գնահատականներին, ցանկացավ «կանգնել Արամ Մանուկյանի թասիբին»:

«ԱԺ նիստերը նախագահողների բոլոր իրավունքները կարգավորվում են ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, ըստ որի՝ իրենց ելույթներից հետո մեկնաբանություններ անելով նիստի վարողները սիստեմատիկ ու կոպտորեն խախտում են ԱԺ կանոնակարգ օրենքը:

Ով՝ ով, բայց Հերմինե Նաղդալյանը 90-ական թթ-ի վերաբերող որևէ իրողություն քննադատելու իրավունք ընդհանրապես չունի, որովհետև ես չգիտեմ որևէ այլ մարդ, որ այդ տարիներին այդքան համառորեն աջակցել, սատարել, նեցուկ է եղել Հայոց Համազգային շարժման իշխանությանը և առաջին նախագահին: Ամենահետաքրքիրն այն է, որ ՀՀՇ-ի ցուցակում նա զբաղեցրել է 222-րդ տեղը։ Եվ երբ նա հնչեցնում է կարծիք, թե ՀՀՇ այդ ժամանակ պոլի փետեր էր նշանակում, խորհուրդ եմ տալիս զգույշ լինել, որովհետև այդպես ցանկացած արտահայտություն կարող է ուղղվել ասողի դեմ»,- նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Լ. Զուրաբյանը ՀՀԿ–ականներին կոչ արեց զգույշ խոսել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին: Նրա խոսքով՝ ՀՀՇ-ի կատարած « հանցագործություններից » հետո ՀՀԿ-ն ու նրա լիդերները՝ Աշոտ Նավասարդյանը, Գալուստ Սահակյանը, սատարել են Հայոց համազգային շարժմանը:

«Աշոտ Նավասարդյանի խոսքից բերեմ մի մեջբերում, որ 1996 թ-ին իր աջակցությունը հայտեց Լևոն Տեր-Պետրոսյանին: Նավասարդյան ասաց՝ լավագույն թեկնածուն Լևոն Տեր- Պետրոսյանն է, իր գործունեության անցած շրջանում նրա կողմից իրականացվել են մեր կուսակցության այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են մեր բնօրրանը հանդիսացող տարածքների մի մասի անկախացումը, անկախության հռչակումը և բանակի ստեղծումը…: Այս խոսքերը պատկանում են Ձեր կուսակցության ստեղծող, լուսահոգի Աշոտ Նավասարդյանին»,- ասաց Լ. Զուրաբյանը:

Զուրաբյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն իրավունք չունի քննադատել ՀՀՇ-ին և Տեր-Պետրոսյանին, այնուհետև անդրադարձավ ՀՀԿ-ի գործունեությանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում