ԱԺ արտահերթ նիստում այսօր շարունակվում է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկումը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում նշեց, որ նախընտրական կրքեր են, քննարկվող օրենքից քիչ է խոսվում, որովհետև օրենքը բավականին ազատական է, ապահովում է մրցակցություն:
Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների դժգոհությանը այն մասին, որ իրենց ելույթները չեն հեռարձակվում հեռուստատեսությամբ, Վ. Բաղդասարյանը նշեց. «Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռում. Հ2-ը միացնում ես, Տիգրան Ուրիխանյանն է՝ իր բնակարանով ու ընտանիքով»:
Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաև ընդդիմադիրների այն ելույթներին, որտեղ նշվում է, որ մեկ գիշերում 7000 անձ դարձել է ՀՀԿ-ական: Նա կոչ արեց սեփական թվաքանակն ավելացնել, ու ոչ թե տաքսիներով պտտվել ու կարծիքներ լսել, այլ մտնել մարդկանց մեջ ու իրական տեսակետ լսել իրենց՝ ընդդիմադիրների մասին. «Կամ անտարբերություն է, կամ հայհոյանք է՝ երկուսն էլ բավականին վտանգավոր են: Տաքսիներում ընտրություն չեն կազմակերպում»:
Մանրամասները՝ տեսանյութում: