Գերմանական Stuttgarter Zeitung թերթի փոխանցմամբ՝ Daimler ընկերության մշակումների ու հետազոտությունների բաժնի պետ Թոմաս Վեբերը հայտարարել է, որ կոնցեռնը 10 միլիարդ եվրո է հատկացնելու էլեկտրամոբիլների մշակմանը։
Ընկերությունը ևս 10 միլիարդ եվրո է հատկացնելու էլեկտրամոբիլիների համար նորագույն կուտակիչ մարտկոցների արտադրության համար։ Նախնական տվյալներով՝ մինչև 2025 թվականը կարտադրվի էլեկտրամոբիլիների 10 մոդել, որոնք կարող են թողարկվել EQ առանձին ապրանքանիշով։
Daimler-ի կանխատեսումներով՝ մինչև 2025 թվականը էլեկտրամոբիլներին բաժին կընկնի ապրանքանիշի համաշխարհային վաճառքի 15-25 տոկոսը։