Այսօր ԱԺ-ում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ խորհուրդ տալը, կարծես, մոդայիկ է դարձել, և ՀՀԿ կուսակցության ղեկավարն էլ յոթ խորհուրդ է տվել:
Արամ Մանուկկանը, դիմելով ՀՀԿ-ականներին, խորհուրդ տվեց. «Օրը մի անգամ տաքսի նստեք և կիմանաք ամբողջ իրականությունը, թե ինչ են խոսում ձեր մասին, ինչ են խոսում կառավարության և նաև ընդդիմության մասին: Փորձեք այդ մեթոդից օգտվել, դրանից միայն օգուտ կքաղեք, և կտեսնեք, որ այն, ինչ դուք ներկայացնում եք, իրականությանը չի համապատասխանում»:
Մանրամասները՝ տեսանյութում: