Խորհրդարանում շարունակում են քննարկել «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը։ «Ես լիբերալ, ազատական դաշտի կողմնակիցն եմ» ԱԺ արտահերթ նիստում նշեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Զարմանում եմ, թե ում է խանգարում, որ 79 քաղաքական ուժ ունենք գրանցված, որոնք չենք գործում կամ գրասենյակ չունենք։ Կարծում եմ՝ դա չէ այսօր ՀՀ քաղաքական համակարգի գլխավոր խնդիրը: ՀՀ քաղաքական համակարգի խնդիրը քաղաքական համակարգը դեպի մեկ կուսակցություն տանելու մոտեցումն է, քաղաքական մոնոպոլիայի հզորացումն է, հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների հանրապետականացումն է, և դա է պատճառը, որ մեկ գիշերվա մեջ 7000 մարդ կարող է դառնալ մի կուսակցության անդամ»։
«Հավասար պայմանների մասին է խոսվում, սակայն ՀՀԿ-ից բացի, որևէ այլ քաղաքական ուժի ելույթները Հանրայինով լուսաբանվու՞մ է այդքան։ Ոչ: Հանրային բարիքը ծառայում է մեկ կուսակցությանը։ Այդ ո՞նց է լինում, որ ինչքան մոնոպոլիստ գործարար կա, գրեթե բոլորը ՀՀԿ անդամ են կամ այդ կուսակցությանն են հարում»։
Մանրամասները՝ տեսանյութում։