«Ամուլսարի» հանքի շահագործման հետ կապված խնդիրներն արդեն 5-6 տարի է բարձրաձայնվում են մեր և տարբեր այլ մասնագետների, կազմակերպությունների կողմից, տարբեր տեղերում, տարբեր ձևաչափերով քննարկումներ են եղել, բայց վտանգների իրական գնահատում և դրանց կառավարելի և ոչ կառավարելի լինելու վերաբերյալ գնահատում չի եղել ո՛չ պետական մարմինների կողմից, ո՛չ էլ լուրջ փորձագիտական գնահատականներ ներկայացնելու պատվեր է եղել: Դա է գլխավոր խնդիրը,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց աշխարհագրագետ, բնապահպան-ակտիվիստ Լևոն Գալստյանը:
Նրա խոսքով՝ որոշում կայացնող մարմինները կուրորեն հավատացել են «Լիդիան Արմենիա» -ի փաստաթղթերում ներկայացված վերլուծությանը, առանց այլընտրանքային վերլուծություն կատարելու: Վտանգների լուրջ գնահատում չկա:
Բնապահպանի հավաստմամբ՝ «Ամուլսարի» շահագործման ծրագիրը պարունակում է անվերահսկելի վտանգներ Հայաստանի քաղցրահամ ջրերի պաշարների համար:
««Ամերիա» բանկը 24 միլիոն դոլար վարկ է տրամադրել ծրագրի իրականացման համար, դրանով ևս մեկ բանկ մասնակից դարձավ մի ծրագրի, որը վտանգում է Հայաստանի էկոլոգիական անվտանգությունը»,- ընդգծեց Լևոն Գալստյանը՝ հավելելով, որ անհասկանալի է բանկի այդ ներդրման գաղափարական մոտիվացիան:
Մանրամասները՝ տեսանյութում: