ԱԺ արտահերթ նիստում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ դիմելով հիմնական զեկուցող, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը նշեց, որ կարևոր օրենք է և պետք է քննարկել մանրամասն: Նա նշեց, որ վերապահումներ ունի՝ կապված քննարկման ընթացքում հնչած մտքերի հետ, այնուհետև նախարարին ուղղեց մի քանի հարց:
Անդրադառնալով կուսակցությունների և ՀԿ-ների լուծարման գործընթացին, Լ. Մարտիրոսյանը նշեց, որ լուծարման գործընթացը դժվար է լինելու նաև ներկայացվող օրենքի նախագծով: Նրա կարծիքով, չի կիրառվել և չի կիրառվելու այն դրույթը, որ համագումար պետք է հրավիրվի, որպեսզի կուսակցությունը լուծարվի. «Այդպիսի համագումար չեմ պատկերացնում, որ կուսակցությունը լուծարելու համար 2 հազար հոգի հավաքի»:
Մանրամասները՝ տեսանյութում: