Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) առաջարկել է 2017թ․ հունվարի 1-ից նավթի արդյունահանման ծավալներն օրական կրճատել 880 հազար բարելով։ Առաջարկը վերաբերվում է այն երկրներին, որոնք չեն հանդիսանում ՕՊԵԿ-ի անդամ։ Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը։
Նախարարը նաև նշել է, որ նավթի արդյունահանման ծավալների կրճատման կամ սառեցման առաջարկին դեմ է Բրազիլիան։
ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը միևնույն ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի կառավարությունն առաջարկում է ոչ թե կրճատել նավթի արդյունահանման ծավալները, այլ սառեցնել։