Ամերիկյան Microsoft կորպորացիան ԵՄ հաստատումը կստանա LinkedIn սոցցանցը գնելու հարցում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին: Ըստ տեղեկությունների՝ Microsoft-ը համաձայնվել է զիջումների գնալ:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ կորպորացիան առաջարկել է մի շարք զիջումներ, որոնք մրցակցող պրոֆեսիոնալ սոցցանցերին հնարավորություն կտան հասանելիություն ստանալ Outlook-ի ծրագրերին: Պնդում կար նաև, որ Microsoft-ը պատրաստ է արտադրողներին թույլ տալ անջատել LinkedIn-ի արագ հասանելիությունը սեղանադիր սարքերում:
Աղբյուրների խոսքերով՝ ոչ մեծ մոդիֆիկացիաների մասին որոշում ընդունվել է մրցակիցներից և հաճախորդներից արձագանքներ ստանալուց հետո: Մանրամասներ չեն հաղորդվում:
Եվրահանձնաժողովն իր որոշումը պետք է հայտնի դեկտեմբերի 6-ին: Այնտեղ, նաև Microsoft-ում հրաժարվել են մեկնաբանություն անել: