Twitter-ը նոյեմբերի 22-ի երեկոյան ժամանակավորապես արգելափակել է միկրոբլոգի հիմնադիրներից մեկի և ընկերության ղեկավար Ջեք Դորսիի օգտահաշիվը։ Ինչպես հաղորդել է Դորսին, իր օգտահաշվիը արգելափակվել է «ներքին սխալ»-ի հետևանքով։ Նա անհասանելի է եղել շուրջ 15 րոպե։ Չի հստակեցվում, թե ինչպես է տեղի ունեցել տեխնիկական խոտանը։
Ավելի վաղ Twitter-ը բազմիցս քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ շտապում է արգելափակել օգտատերերի օգտահաշիվները, որոնք քարոզում են ծայրահեղական մտքեր։ Այս կապակցությամբ ընկերությունը նոյեմբերի սկզբին արգելափակել է «ալտ-աջեր» (alt-right) ամերիկյան շարժման կողմնակիցների մի շարք օգտահաշիվներ։