Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Ներքին ռեսուրսներ չունեմ՝ 5 անգամ ավել մարդ հավաքելու. Խզմալյանը կուսակցություն չի ստեղծի

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ամիսներ առաջ հայտարարել էր «Եվրոպական ընտրություն» պայմանական անվանմամբ կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին։ Խզմալյանն ընդգծել էր, որ ակտիվ քննարկումներ է անկացնում այն ուժերի, գործիչների հետ, որոնք Հայաստանի ապագան տեսնում են Եվրոպայի հետ գործակցությամբ՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, և թե՛ ռազմական ուղղություններով։

Խզմալյանի այս նախաձեռնությանը իր աջակցությունն էր հայտնել նաև ՀՀՇ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը, ով մեզ հետ զրույցում նշել էր, որ թեպետ ինքը ՀՀՇ-ից հետո իրեն այլ կուսակցությունում չի պատկերացնում, բայց Խզմալյանի գաղափարները կիսում է, և պատրաստ է ուժերի ներածին չափով աջակցել։

Այսօր, սակայն Տիգրան Խզմալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կուսակցությունների մասին նոր օրենքն իրեն գցել է անորոշության մեջ, և հնարավոր է կուսակցության փոխարեն, առայժմ հանդես գան հասարակական կազմակերպության կամ շարժման տեսքով։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ազգային ժողովը պատրաստվում է քննարկել մի նախագիծ, ըստ որի կուսակցություն գրանցելու համար անհրաժեշտ է առնվազն 1000 անդամ՝ նախկին 200-ի փոխարեն։

«Գործող օրենքով կուսակցություն հնարավոր էր ստեղծել և մենք կարողացանք ապահովել այդ թիվը։ Սակայն հիմա նախատեսվում է նիշը բարձրացնել մինչև 1000-ը։ Ես պետք է քննարկեմ իմ համախոհների հետ, և եթե դա ընդունվի, մենք կշարունակենք մեր գործունեությունը՝ առայժմ որպես ՀԿ կամ պարզապես որպես նախաձեռնություն։ Ես չեմ ուզում ասել՝ դա անարդար է կամ միտում տեսնել, կա իհարկե տրամաբանություն, բայց տարօրինակ է, որ ընտրություններից առաջ է քննարկվում։ Պետք է ընդունել դա որպես իրողություն, և եթե այդ որոշումն ընդունվի՝ մեր ծրագրերը հնարավոր է փոխվեն»։

Դիտարկմանը, թե փաստորեն խնդիրն այն է, որ չեն կարողանա ապահովել այդ 1000 մարդուն, Տիգրան Խզմալյանն արձագանքեց. «Ես հիմա ներքին ռեսուրսներ չունեմ հավաքագրելու 5 անգամ ավել մարդ, որովհետև մենք փորձում ենք ընդգրկել ոչ միայն համոզված եվրոպամետ մարդկանց, այլև նրանց, ովքեր պատրաստ են իսկապես աշխատել և ոչ թե ֆեյսբուքի լայքով սահմանափակել իրենց ակտիվությունը»։

Հետաքրքրվեցինք, այդ դեպքում կարո՞ղ է ընտրություններին ընդառաջ գործակցել իր գաղափարակից ԱԻՄ առաջնոդ Պարույր Հայրիկյանի հետ, ով ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է լայն գործակցության. «Միանշանակ։ Ոչ միայն իր հետ, իհարկե՝ նախևառաջ Հայրիկյանի հետ, որովհետև նա մեզ համար եղել է քաղաքականության արևմտյան չափանիշ։ Կգործակցենք այն ուժերի հետ, ովքեր կգիտակցեն, թե որտեղ է գտնվում Հայաստանի իրական փրկությունը»,- եզրափակեց Տիգրան Խզմալյանը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում