Friday, 29 03 2024
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

Սուրիկ Խաչատրյանը և Վարդան Այվազյանը առայսօր չեն վերադարձրել պարտքս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը:

Տիկին Համբարձումյան, նոր կառավարությունից ի՞նչ ակնկալիքներ ունեք: Վարչապետը խոսում է հավասար ներդրումային պայմանների անհրաժեշտության մասին: Ի՞նչ եք կարծում՝ կառավարությանը կհաջողվի՞ Հայաստանում ներդրումային դաշտը բարելավել:

– Նախևառաջ ես կուզենայի, որ նոր կառավարության ուշադրությունը հրավիրեինք նրա վրա, թե ինչու են նախկին ներդրողները վերադարձել: Եթե կարողանան նախկին ներդրողների իրավունքները վերականգնել, ներդրողները կշատանան, որովհետև կտեսնեն, որ նախկին անօրինականությունները վերացվում են:

– Իսկ Դուք տեսնո՞ւմ եք նման կամք, կարո՞ղ է այս համակարգը նոր կառավարությանը նման հնարավորություն տալ:

– Իմ կարծիքով՝ այո:

– Այսինքն՝ նոր վարչապետի քայլերը հուսադրո՞ղ են:

– Նա կարողացավ փոխել լճացած նախարարներին, որոնք կարծում էին, թե իրենց ճակատին գրված է հավերժ պաշտոնյա: Բայց կարծում եմ՝ դեռ բավականին փոփոխություններ անելու դաշտ կա կառավարության կազմում: Եթե բոլորս վարչապետին աջակցենք, կարծում եմ՝ կկարողանա ներդրումների նոր դաշտ ստեղծել, բայց հինը ի մի բերելով: Տարբեր երկրների թերթեր կան ձեռքիս տակ, որտեղ գրված է, որ Հայաստանում ներդրումներ չի կարելի անել, խլում են, «գցում» են:

– Վարչապետը հանդիպեց գործարարների հետ, անձամբ Դուք հանդիպե՞լ եք:

– Ես քաղաքում չեմ եղել, դրա համար չեմ հանդիպել, բայց կարծում եմ՝ կհանդիպեմ:

– Ի՞նչ եղավ ԴԱՀԿ-ի հետ կապված պատմությունը: Մասնավորապես, ԴԱՀԿ-ն  ՀՀ քննչական կոմիտե համապատասխան գրություն է ուղարկել այն մասին, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակներում արգելանք կիրառված և հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված Սիլվա Համբարձումյանին պատկանող անշարժ գույքի գնման դիմաց ներկայացրած վճարման համաձայնագրի մեջ առկա են կեղծիքներ: 

– Նորմալ ավարտվեց, մենք ճիշտ էինք, ամեն ինչ տեղն ընկավ:

– Մարզպետներից միայն Սյունիքի մարզպետը փոխվեց: Ըստ Ձեզ՝ ո՞րն էր նրան պաշտոնանկ անելու պատճառը:

– Ամեն իրեն հարգող մարդ Խաչատրյան Սուրիկի հետ իրավունք չուներ աշխատելու: Եթե պարոն Կարապետյանը աշխատեր Սուրիկ Խաչատրյանի հետ, այս երկրում ոչ մի փոփոխություն էր լինի:

– Տիկին Համբարձումյան, նախկինում Դուք մտադրություն ունեիք կուսակցություն հիմնելու: Հիմա այդ ուղղությամբ աշխատանքները ո՞ր փուլում են, թե՞ Դուք այլևս անհրաժեշտություն չեք տեսնում՝ հաշվի առնելով, որ նախընտրական տարի է. ի՞նչ ծրագրեր կան:

– Չէ, ես կուսակցություն չեմ ստեղծի, բայց մտորում եմ հունվարի վերջին որևէ կուսակցության անդամակցելու շուրջ:

– Առաջարկներ կա՞ն, թե՞ Դուք եք ուսումնասիրում:

– Կան առաջարկներ, բայց որոշողը ես եմ: ԱԺ-ի ծերակույտը պետք է գնա թոշակի, նոր մարդիկ գան, մարդիկ տասը տարուց ավելի պատգամավոր են, բայց ոչ մի արդյունքի չենք հասել այդ մարդկանցից: Երբ օլիգարխները չեն մտնի ԱԺ, այդ ժամանակ ես  պատիվ կհամարեմ մասնակցել ընտրություններին:

– Տիկին Համբարձումյան, իսկ ընդհանուր առմամբ նախընտրական տարին ինչպիսի՞ն է՝ Ձեր գնահատմամբ, բո՞ւռն է, թե՞ պասիվություն եք նկատում:

– Կարծում եմ՝ հունվարին կսկսվի ակտիվությունը: Հիմա բոլորը կողմնորոշվելու փուլում են: Եթե նոր օլիգարխներ են հայտնվելու, որոնք ձայներ կբերեն, կմտնեն ԱԺ, կարծում եմ՝ այդ ԱԺ-ն նույնն է լինելու, փոփոխություն չի լինելու, բայց մեզ համար այսօր շատ կարևոր է, որ բոլոր տեղերում փոփոխություններ լինեն, և իմ կարծիքով՝ ԱԺ պետք է գնան մասնագետներ, որոնք կստեղծեն օրենքներ: Բիզնեսմենն այնտեղ նստած է, չգիտի՝ ինչ օրենքի է քվեարկում, ի վնաս բիզնեսին: Նման մարդիկ պետք  չեն ԱԺ-ին:

– Իսկ ինչո՞ւ է մինչև հիմա նրանց մուտքը թույլ տրվել ԱԺ:

– Ձայներ են հավաքել իշխանության համար, հարուստներ են, փող են բաժանել, ձայներ են հավաքել: Եթե մարդիկ ընտրվեն ցուցակով, ամբողջ ազգը կգնա լավ մարդկանց ընտրելու, դրա համար ոչ փող է պետք, ոչ մի բան պետք չէ:

 – Առհասարակ Դուք Հանրապետականի հետ քաղաքական ճանապարհ պատկերացնո՞ւմ եք:

– Իմ կարծիքով՝ ՀՀԿ կազմն էլ է փոխվում, որքան որ համացանցով ես ուսումնասիրում եմ: Եթե փոփոխությունները լինեն դրական, կարծում եմ՝ ՀՀԿ-ն կգնա, ՀՀԿ-ին պետք  են նոր մարդիկ, նոր ուժեր, որոնք վարկաբեկված չեն: Երբ ՀՀԿ ցուցակում լինեն այդպիսի մարդիկ, հավատացեք՝ ժողովուրդը կընտրի: Կուսակցության ծրագրերը, ինչքան ես հիշում եմ պարոն նախագահի ելույթներից, վատը չէին, եթե դրանք իրականություն դառնան, և եթե բոլորս էլ սատարենք վարչապետին, կլինի տնտեսական աճ: Տնտեսական աճ լինում է գործարաններ ստեղծելուց, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան, գործազրկություն չլինի, մեր արտադրանքը կստեղծվի, կարտահանվի, գումարը կգա հանրապետություն:

– Իսկ այս առումով վարչապետին կթողնե՞ն աշխատել, հաճախ այսպիսի կարծիք է հնչում, որ նախ՝ պիտի թողնեն նրան, որ աշխատի: Մինչև հիմա խաղի այլ կանոններ են եղել, ի՞նչ եք կարծում՝ կազատականանա՞ տնտեսական դաշտը:

– Ես կարծում եմ՝ այո: Եթե չազատականանա, ուրեմն այս երկիրը նորից մի 20 տարի հետ կգնա:

– Ինչո՞ւ են ուզում անպայման կառավարությանը կուսակցականացնել՝ ըստ Ձեզ:

– Ես կարծում եմ՝ դա պարտադիր չէ: Եթե հիշում եք, մի անգամ մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի, որ նախարարները պետք է կուսակցական չլինեն, ոչ մեկը չպետք է կուսակցական լինի, որ եթե վատ աշխատի՝ հանեն, նրա հետևում կուսակցություն չպետք է լինի կանգնած: Այդ ժամանակ մեր երկիրը բավականին առաջ կգնա: Այն մարդը, որը գիտի, որ իր հետևում կուսակցություն չկա, և իր վատ աշխատանքի համար կարող են ամեն րոպե հանել աշխատանքից, ինքը լավ կաշխատի, որովհետև ինքը չունի թիմ, որ իրեն պաշտպանի:

– Իսկ եթե իշխանությունը չկանգնի Կարեն Կարապետյանի ու նրա ծրագրի հետևում, ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ է հաջողել՝ հաշվի առնելով, որ ցանկացած նախագիծ Ազգային ժողովում մեծամասնությունը կարող է տապալել:

– Եթե ժողովուրդը կանգնի Կարեն Կարապետյանի կողքին, ուրեմն կհաղթի նա: ԱԺ-ում ժողովրդի ընտրած մարդիկ են. երբ ժողովուրդը տեսնի, որ լավ ծրագիրը չի ընդունվում իր ընտրած մարդկանց կողմից, կկանգնեն, հետ կկանչեն, կասեն՝ մենք ենք Ձեզ ընտրել և ուզում ենք, որ այս ծրագիրն ընդունվի:

Վարչապետի՝ կուսակցական դառնալուն կարող է համամիտ լինեմ, բայց ոչ մի նախարարի համամիտ չեմ լինի: Պետք է նախարարները կուսակցական չլինեն, որ լավ աշխատեն, վախ ունենան, որ լավ չաշխատելու դեպքում իրենց կազատեն աշխատանքից:

– Իբրև գործարար՝ ի՞նչ կարող եք ասել տնտեսական դաշտի մասին: Այս տարին ինչպե՞ս ենք ամփոփում:

– Այս տարի սարսափելի տարի է ամբողջ աշխարհով մեկ: Տնտեսական աճ չեմ կանխատեսում, եթե մինուս չլինի, գոնե զրո լինի, լավ է:

– Կարծեմ քրեական գործեր կային բացված, տիկին Համբարձումյան, բոլոր գործերն ավարտվեցի՞ն:

– Քրեական գործը, որի մասին ես եմ հայտարարություն տվել, դեռ ավարտված չէ, ընթացքի մեջ է:

– Ո՞ր փուլում է:

– Հարցաքննության փուլում է, որովհետև մասշտաբները մեծ էին, երևի շատ մարդիկ են հարցաքննվում:

– Եթե չեմ սխալվում, նախկինում նաև խոսք կար՝ կապված Վարդան Այվազյանի հետ՝ իբրև նախկին բնապահպանության նախարարի:

– Նրա հետ կապված քրեական գործ չկա: Պարզապես իմ պարտքը չի վերադարձնում առայսօր:

– Իսկ Սուրեն Խաչատրյանը նո՞ւյնպես չի վերադարձրել Ձեր պարտքը:

– Ոչ, ես հենց դա եմ ասում. տեսնում են իրականությունը, բայց չեն ասում՝ ինչո՞ւ չեք վերադարձնում, պարո՛ն Խաչատրյան, պարո՛ն Այվազյան: Ուրեմն ի՞նչ երկիր կլինի:

– Եվ ինչքա՞ն է կազմում նրանցից յուրաքանչյուրի պարտքը:

– Սուրեն Խաչատրյանի պարտքը, եթե ժամանակին վերադարձներ, 450 դոլար էր, բայց հիմա 102 միլիոն դոլարից մի քիչ ավելի է, իսկ Վարդան Այվազյանինը՝ 70 000 դոլար: Երբ որ 2 մետրանոց մարդը կնոջը պարտք է, և նրան չեն ասում՝ ա՛յ տղա, ամոթ է, տա՛ր վերադարձրու, այս երկիրն ի՞նչ: Երբ կանոնակարգվի ամեն ինչ, այն ժամանակ ավելի լավ կլինի, երբ հավասար լինենք օրենքի առջև, ոչ մեկը առավելություն չի ունենա, այն ժամանակ մեր երկիրը շատ լավը կլինի:

– Այս առումով հույսեր կապո՞ւմ եք կառավարության հետ:

– Այո՛:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում