Friday, 19 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ

Մովսես Հակոբյանը ավելի ծանր հանցագործություն է կոծկել, քան կապված ցորենի հետ. թե ով է պատվիրատուն, շատ լավ գիտեմ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրավապաշտպան, «Խաղաղության երկխոսություն» ՀԿի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը:

– Պարոն Մարտիրոսյան, ՀՀ զինվորական դատախազը դիմել է Քննչական կոմիտե՝ նյութեր նախապատրաստելու Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի՝ Մովսես Հակոբյանի կատարած չարաշահումների հետ կապված: Նա նշել էր, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, լինելով նախկինում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և ՊՆ-ի միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ: Սա կարող է դառնալ նախադեպայի՞ն:

maxresdefault-11

– Նախ ուզում եմ նշել, որ մարտ ամսին ես հայտարարեցի, որ բանակը, ինչպես նաև բանակը վերահսկող դատախազությունը և Քննչական կոմիտեն ամբողջապես կոռումպացված մարմիններ են, որ բանակում կոռուպցիան ոչ թե հատվածային, այլ ամբողջական բնույթ է կրում: Այսօր Մովսես Հակոբյանի անօրինականությունների հետ կապված կարող եմ ասել հետևյալը. եթե համապատասխան մարմինները ստուգում կատարեն ոչ միայն ԼՂՀ պաշտպանական բանակում, այլև ընդհանրապես հայկական բանակում, համոզված եմ, որ նման հարյուրավոր հանցագործությունների փաստեր կհայտնաբերեն: Այսինքն՝ չի կարելի ոչ մի դեպքում սա որպես եզակի բնույթ ունեցող հանցագործություն համարել: Սա եզակի դեպք չէ: Սա բանակում առկա կոռուպցիայի ընդամենը մի փոքրիկ մասն է: Համոզված եմ, որ այս կոռուպցիայի մեջ ընդգրկվում են ոչ միայն սննդամթերքը, հիշենք, թե ինչպես էին զինվորներին գոմեշի միս տալիս: Իմ համոզմամբ՝ և՛ սննդամթերքի, և՛ զինվորական հագուստի, և՛ զինվորական շինարարության հետ կապված այս կոռուպցիոն երևույթները առկա են: Եվ խոսքը այստեղ ոչ թե տասնյակ միլիոնների մասին է, այլ հարյուրավոր միլիոնների չարաշահումների մասին է: Այդ առումով, եթե այսօր ընդամենը մեկ դեպքի հետ կապված են նյութեր նախապատրաստում, ակնհայտորեն ինձ համար նշանակում է՝ պատվիրված է, իսկ արդարադատությունը չի կարող լինել պատվիրված: Հաշվի առնենք, որ նշված գործը քննվում է զինվորական դատախազությունում այն դեպքում, երբ Արտավազդ Հարությունյանը՝ զինվորական դատախազը, ինքը հանցագործ է: Քննվում է նաև Քննչական կոմիտեում, ինչպե՞ս կարող է Քննչական կոմիտեն օբյեկտիվ քննություն կատարել այս կամ մեկ այլ գործով, եթե Քննչական կոմիտեի նախագահը՝ Աղվան Հովսեփյանը, ինչպես ես բազմիցս նշել եմ, պատրաստակամություն հայտնել փաստեր ներկայացնել, հանցագործ է: Եվ քանի դեռ Աղվան Հովսեփյանը Քննչական կոմիտեի նախագահ է, ես ընդհանրապես չեմ հավատա հայաստանյան արդարադատությանը, դա նոնսենս է: Հանցագործը քննում է հանցագործություն, մեկը լինի իր կատարած հանցագործությունները քննի, ինքը ո՞ւմ կատարած հանցագործությունն է քննում: Դրա հետ մեկտեղ, իմ՝ վարույթում գտնվող մի գործով՝ Հարություն Համբարյանի սպանության գործով, ես տեսնում եմ, որ հայաստանյան դատաիրավական համակարգը գտնվում է կաթվածահար վիճակում: Արթուր Դավթյան անունով նորանշանակ գլխավոր դատախազը պաշտոնական անգործության մեջ է գտնվում: Երկու ամիս առաջ, երբ մենք Հարություն Համբարյանի գործով հաղորդում ենք տվել հանցագործության մասին, առ այսօր պատասխան չունենք, առ այսօր մեր հաղորդումը քննության չի առնվել, այսինքն՝ ամբողջապես դատաիրավական համակարգը կաթվածահար վիճակում է՝ իր բոլոր բաղադրիչներով, և ընդամենը կատարվում են պատվերով քննություններ: Մովսես Հակոբյանի հետ կապված ուզում եմ նշել, որ դեռ ամիսներ առաջ ես տեղյակ եմ պահել բոլոր բարձրաստիճան այրերին, որ Մարտակերտում ծառայություն իրականացնող Մովսես Հակոբյանի եղբոր որդին՝ Սասուն Հակոբյանը, մասնակից է եղել Սասուն Հակոբյանի սպանության գործին, և նրա արարքը կոծկվել է և՛ կռվի բռնվելու խուլիգանության մասով, և՛ սպանության մասով, քանի որ նրա ազգականը Մովսես Հակոբյանն է: Մովսես Հակոբյանի շնորհիվ, ծառայելով Մարտակերտի զորամասում, Սասուն Հակոբյանը արել է այն, ինչ ցանկանում է, բեսպրեդել, որը հովանավորվել է Մովսես Հակոբյանի կողմից: Իմ համոզմամբ՝ Սասուն Հակոբյանի կատարած հանցագործության մասով Մովսես Հակոբյանը ավելի ծանր հանցագործություն է կոծկել, քան կապված ցորենի հետ, սակայն դրան ոչ մեկը չի արձագանքում միայն այն պատճառով, որ պատվեր չի իջեցվել: Նորից գալիս եմ այն համոզման, որ այսօր համակարգը գործում է միայն վերևից իջեցվող պատվերով: Իսկ թե ով է պատվիրատուն, շատ լավ գիտեմ:

– Հնչում են նաև այլ գեներալների անուններ: Ի՞նչ եք կարծում՝ հնարավոր է մյուսների մասով նույնպես քննություններ սկսվեն:

– Եթե պատվեր իջեցվի, նրանց գործերն էլ քննության կառնվեն, եթե չիջեցվի, չի առնվի: Ուզում եմ իշխանությանը ձեր լրատվամիջոցի միջոցով հարց ուղղել՝ ինչո՞ւ Սեյրան Օհանյանն ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից: Գիտե՞նք մենք արդյոք, ի՞նչ հանցագործությունների, ի՞նչ անօրինականություններ կատարելու պատճառով պաշտպանության նախարարը հեռացվեց աշխատանքից: Երկրորդ՝ ինչո՞ւ Գևորգ Կոստանյանը հեռացվեց գլխավոր դատախազի պաշտոնից, երրորդ՝ ինչո՞ւ Արտավազդ Հարությունյանը հրաժարական տվեց և ինչու նրա հրաժարականը չընդունվեց: Այսինքն՝ մենք գործ ունենք մի համակարգի հետ, որը բացարձակապես թափանցիկ չէ, սա իշխանական խաղ է, և որևէ բացահայտ հայտարարություն չկա այդ մասով: Մենք չգիտենք՝ ինչ է կատարվում վերին օղակներում, իրենք իրենց ցանկությամբ, քմահաճույքով ում ուզում պատժում են, ում չեն ուզում, չեն պատժում: Այսպիսի արդարադատություն չի լինում, չկա Հայաստանում արդարադատություն: Եվ այս անարդար դաշտում հնարավոր չէ երկիր զարգացնել առանց արդարության և արդարադատության, իսկ այսօրվա կոռումպացված դատաիրավական համակարգում դատավորներ չկան, անկախ դատարան արտահայտությունը ծիծաղ է առաջացնում մարդկանց մոտ, և ոչ մի քաղաքացի չի հավատում անկախ դատարան արտահայտությանը, քանի որ գիտի՝ Հայաստանում դատարանները և դատավորները անկախ չեն:

– Նկատի ունեք՝ պաշտոնանկություններին պետք է հաջորդեր պատասխանատվոթյա՞ն ինստիտուտը:

– Անխոս: Բոլոր այն անձինք, ովքեր կատարել են հանցագործություն, պետք է ենթարկվեն պատասխանատվության, հակառակ դեպքում տեղի է ունենում անձնական կամ խմբակային պատիժ՝ ըստ ցանկության, պատվերով պատիժ իշխանությունների սրտով: Ով հլու-հնազանդ չի ենթարկվել բարձրագույն իշխանությանը, պատժվում է: Բազմիցս հայտարարել եմ, որ Գևորգ Կոստանյանը հանցագործ է, սակայն ոչ մի արձագանք չկա մինչև օրս: Գևորգ Կոստանյանը երբ դարձավ զինդատախազ, հայտարարեց, որ պատասխանատու է միայն իր ժամանակ կատարած քննությունների համար: Սա աղաղակող անօրինականության փաստ է, որը, սակայն, որևէ ուշադրության չարժանացավ ո՛չ հանրության և ո՛չ էլ իշխանությունների կողմից: Պետությունը ծանր հանցարգործությունները բացահայտելու պարտավորություն ունի, որն ամրագրված է Սահմանադրության մեջ: Սակայն, այսօր թե՛ Քննչական կոմիտեում, թե՛ դատախազությունում գործում է ոչ թե օրենքը, այլ այդ համակարգում ձևավորված, չգրված օրենքները: Դրանք շատ ավելի ազդեցիկ են, գործուն են, քան գրված օրենքները՝ Սահմանդրությունը, Քրեական օրենսգիրքը, Քրեական դատավարական օրենսգիրքը և այլն: Ամեն քայլափոխի այդ համակարգը չարաշահում է օրենքը: Յուրաքանչյուր զինվորական սպանության գործով խախտվում է Սահմանադրությունը, ոտնահարվում է Քրեական դատավարական օրենսգիրքը և դրա համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում: Օրինակ՝ Հարություն Համբարյանի գործը կոծկվել է, սակայն թե՛ արդարադատության խորհուրդը, թե՛դատախազությունը և թե՛ Քննչական կոմիտեն դա անվանում են առերևույթ խախտում՝ այդպես էլ չմեկնաբանելով՝ ինչ է նշանակում առերևույթ խախտում: Եթե իշխանությանը կոծկումը առերևույթ խախտում է, ուրեմն մենք կործանված ենք, ոչ թե կործանման եզրին ենք, այլ արդեն չկանք: Մենք ունենք գերբ, դրոշ, հիմն, բայց պետություն չունենք: Հայաստանը պետություն չէ, քանի որ պետությունը պետք է հենվի պետական օրենքների վրա, ինչը մեզ մոտ բացակայում է: Նրանք ոչ թե օրենքով, այլ ճշտով են առաջնորդվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում