Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Ոչ միայն Մովսես Հակոբյանի՝ ընդհանրապես ֆեոդալ-գեներալների ունեցվածքը պետք է ստուգվի. Վահան Բադասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը:

– Պարոն Բադասյան, Ձեր հայտարարությունները ՀՀ ԶՈւ շտաբի պետ Մովսես Հակոբյանի չարաշահումների հետ կապված, զինվորական դատախազը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն նյութեր նախապատրաստելու համար: Դուք նշել եք, որ նա ԼՂ-ում իր պաշտոնական դիրքը չարաշահել է: Կարծում եք՝ իրական քննություն կկատարվի՞:

– Սխալ կլինի, եթե ես հույս չունենամ, ես հույս ունեմ, այլապես ես չէի հայտարարի, որ իրավապահներն անդրադառնան, բայց և կանխակալ հայտարարություններ էլ չեմ ուզում անել: Մնում է սպասենք, թե իրավապահ մարմինները ինչպես կանդրադառնան և ինչպես կշտկեն այդ հարցը: Սա անհրաժեշտություն է և բխում է մեր անվտանգության դիրքերից, քանի որ ունենք թշնամի, որը զինվում է, իսկ մենք պետք է ամեն ինչ անենք, որ յուրաքանչյուր լումա, յուրաքանչյուր միջոց ուղղվի բանակի սպառազինության և մարտական պատրաստվածության ուժեղացմանը:

– Անակնկա՞լ էր Ձեզ համար:

– Ոչ, տրամաբանական էր:

– Ինչպե՞ս կստուգվեն հանգամանքները՝ հաշվի առնելով, որ Մովսես Հակոբյանը այլևս ԼՂ-ում պաշտոնյա չէ:

– Ես համոզված եմ, որ բարի կամքի ցուցաբերման դեպքում ոչ միայն Մովսես Հակոբյանի՝ ընդհանրապես ֆեոդալ-գեներալների ունեցվածքը պետք է ստուգվի, դրանք պետք է կանխվեն, և պետք է բանակից ամբողջ գողացածը հետ վերադարձվի: Հույս ունեմ, որ քննչականը կհասնի դրան:

– Պարոն Բադասյան, նկատի ունեք այն պաշտոնյաներին, որոնց անունները մեզ հետ զրույցում թվարկե՞լ էիք՝ Յուրի Խաչատուրով, Հայկազ Բաղմանյան և այլոք:

– Ես բոլորին չեմ նշել։ Կան գեներալներ, որոնք իրենց դրսևորում են որպես ֆեոդալներ և չարաշահումներ են անում: Մենք չպետք է թույլ տանք: Ընդհանրապես մենք սա վաղուց պետք է անեինք:

– Կարծում եք՝ եթե իրական քննություն լինի և պատժվողներ լինեն, սա նախադե՞պ կդառնա հետագայում մյուսների համար, կզսպվի՞ թալանը բանակում:

– Անշուշտ, ոչ միայն նախադեպ կդառնա, որ չթալանեն, այլ նախադեպ կդառնա, որ ժողովուրդը կյանքի կոչի նախարարի հայտարարած՝ ազգ-բանակ-հասարակություն կոնցեպտը: Եվ նույն հավատով՝ ինչ ժամանակակից և հզոր սպառազինություն անհրաժեշտ է բանակին, կապահովվի:

– Արդյոք ակնկալո՞ւմ եք, որ բանակում բոլոր չարաշահումներ անողների՞ն կկանչեն պատասխանատվության:

– Կարող է պատահի, որ Մովսես Հակոբյանի անունն է որպես պաշտոնյա ընդգրկված, բայց չի բացառվում, որ ավելի շատ կոռումպացվածներ լինեն, ավելի շատ չարաշահումներ լինեն: Քննությունը դա ցույց կտա: Ժողովուրդն ամեն ինչ տեսնում է: Այդտեղ շատ բան պետք չէ, պարզապես նայում են իրենց ունեցվածքը, և ամեն ինչ պարզ է դառնում:

– Մովսես Հակոբյանի տունը, որ Դուք նշել էիք, վաճառվո՞ւմ է: Համացանցում նրա տան լուսանկարներն են:

– Ես ասեկոսեներից լսել եմ, որ նա վաճառել է, բայց դա քննությունը նորից պետք է պարզի: Բայց միևնույն է, տունն արդեն կա, և աշխատավարձով դա չես սարքի:

– Պարոն Բադասյան, «1000 դրամ բանակին» նախաձեռնությունը որքան էլ հակազդեցության արժանացավ, միևնույն է, այն առաջին ընթերցմամբ երեկ ընդունվեց ԱԺ-ում: Ինչո՞ւ, ըստ Ձեզ:

– Բոլորն էլ քննադատեցին, բայց համամիտ եմ, որ ընդունվի: Քննարկումները շատ բուռն էին ընթանում: Սա ճիշտ նախաձեռնություն է, բայց արդար չէ այն առումով, որ չարաշահումներ կան:Իսկ եթե քննչականը սկսել է քննությունը, և եթե այդ քննությունն իրոք արդյունք տա, արդարությունն ինչ-որ կվերականգնվի: Բայց այստեղ իհարկե, կառաջարկեի, որ նախարարը այս քաղաքականությունը ուղղորդի մեկ այլ եղանակով: Օրինակ՝ ոչ թե մենք նախօրոք զոհեր նախատեսենք, այլ ընդհակառակը, նախատեսենք ամեն ինչ, դրա համար մեծ գումարներ հավաքենք, որ զոհ չլինի, մենք պետք է ամեն ինչ անենք, որ զոհ չլինի, սպառազինություն ավելացնենք, որոշ քաղաքականություն որդեգրենք։ Օրինակ՝ այնպիսի քաղաքականություն, որ հակառակորդին հայտարարվի՝ եթե հակառակորդի դիպուկահարը մեկ զինվորի կյանք խլի, ապա մենք ցանկացած տրամաչափի զենքից կոչնչացնենք դիպուկահարի կրակակետը: Եթե օրինակ, այսպիսի քաղաքականություն որդեգրվի ՊՆ-ի կողմից և կիրառվի, ապա հակառակորդը չի համարձակվի: Մյուս կողմից էլ կենդանի մնացած զինվորականները կիմանան, որ ցանկացած գնով ՊՆ-ն կանգնած է յուրաքանչյուր զինվորի թիկունքին և պատասխանատվություն է կրում յուրաքանչյուրի կյանքի համար ոչ միայն գումարով, այլ պաշտպանությամբ, որպեսզի կանխվեն զոհերը: Շատ առաջարկություններ կան, բայց պետք է ՊՆ-ն դեռ ընդունի դրանք և ինքը վարի այդ քաղաքականությունը:

– Այսինքն՝ եթե Ձեր թվարկած քայլերը կյանքի կոչվեն, կհավատա՞ք երկրում իրական բարեփոխումներին:

– Ես սրտանց ուզում եմ իմ երեխաների հետ ապրել այնտեղ, որտեղ ապրում եմ, իսկ մենք ապրում ենք առաջնագծին մոտ: Ես ուզում եմ իմ զավակների, թոռների, ծոռների հետ ապրել այստեղ, և մեր երկիրը փոխանցենք մեր սերուդներին: Դրա համար մենք պետք է ապահով և անվտանգ ապրենք, իսկ դրա միակ ձևը միասնական լինելու և ճիշտ ձևով ապրելու մեջ է: Մենք պետք է փնտրենք և գտնենք ճշմարտությունը, այսօր մենք սխալ ենք ապրում: Այսօր մեր ղեկավարությունը սխալ է կազմակերպում մեր կյանքը, մեր պաշտպանությունը, մեր անվտանգությունը: Մենք և բոլոր կառույցները պետք է ամեն ինչ անեն, որ մենք ճիշտ և անվտանգ կազմակերպենք մեր կյանքը: Իմ ցանկությունը, իմ պայքարի իմաստը դա է և ես ամբողջ ուժով պայքարում եմ հանուն այդ արժեքների: Եվ ես համոզված եմ, որ թե՛ քննչականը, թե՛ դատախազությունը, թե՛ կառավարությունը, թե՛ Հայաստանի և Արցախի վարչապետները, թե՛ նախագահները ոչ մի հիմք չունեն այլ կերպ վարվելու: Այս բոլոր երևույթները պետք է կանխվեն, որ նոր «Սասնա ծռեր» չծնվեն, որ ժողովրդական բողոքի ալիք չլինի, այլ ընդհակառակը, ժողովուրդը սկսի վստահել ղեկավարությանը: Մենք ունենք ուժեղ հակառակորդ, թշնամի, որն ամեն վայրկյան սպասում է հարմար առիթի, որ հարձակվի մեզ վրա: Մենք պետք է զգոն և ուժեղ լինենք:

– «Սասնա ծռեր» խմբավորման մի քանի անդամների նկատմամբ մեղադրանքների խստացում եղավ: Ինչո՞վ եք սա բացատրում:

– Ես կառաջարկեմ և խորհուրդ կտամ Հայաստանի քաղաքական իշխանություններին, որպեսզի վերջ դնեն այդ ամենին, տղաներին ազատ արձակեն, որովհետև նրանք հերոսներ են: Ժողովուրդը նրանց դատել է, նրանք հերոս են: Եվ որքան շուտ ազատ արձակեն, այնքան հասարակական համերաշխությունը կլինի ավելի բարձր, իսկ հասարակական համերաշխության պայմաններում մենք կարող ենք ամեն ինչ անել ազգովի դեպի լավը: Ես խոհեմության կոչ կանեի ՀՀ իշխանություններին՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում և «Սասնա ծռերին», իսկ ոստիկանների սպանությունների գործն առանձին քննարկվի:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում