Միչիգանցի հետազոտողները հայտնում են, որ բջջանյութի բարձր պարունակությամբ մթերքների օգտագործման արդյունքում օրգանիզմն ավելի կայուն է դառնում տարատեսակ վարակների նկատմամբ: Այս մասին հայտնում է newsyou.info-ն:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրգանիզմի դիմադրողականության բարձրացման համար սննդակարգում պետք է ներառել բջջանյութ պարունակող մթերքներ, օրինակ՝ բանջարեղեն, ընկուզեղեն կամ չաղացած ցորենի հաց: