Արևելյան Դանիայում դատարանն անօրինական է համարել Uber առցանց-տաքսի ծառայության աշխատանքը և վարորդներից մեկին պարտադրել է 6 000 կրոն տուգանք վճարել: Այս մասին հայտնում է The Local-ը:
Երկրի միանգամից մի քանի դատարան վճռել է, որ Uber-ի ֆինանսական շարժառիթները թույլ չեն տալիս ծառայությունն անվանել ռայդշերինգի (իրական ժամանակի ռեժիմում ըստ գնի և երթուղու տաքսի ընտրելու հնարավորություն տվող հատուկ ծրագիր) ծրագրով աշխատող: Ըստ նրանց՝ Uber-ն ապօրինի տաքսի-ծառայություն է:
Միաժամանակ Uber-ում համարում են, որ Դանիայի օրենսդրությունն անհրաժեշտ է արդիականացնել: