Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանի վախերն ու շահավետ տանգոն

Հայաստանում ընթացիկ շաբաթը ՆԱՏՕ-ի շաբաթ էր եւ դրա շրջանակում Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի տարբեր պաշտոնյաներ արեցին մի շարք հայտարարություններ, որոնք մի կողմից կարեւոր նշանակություն ունենալով Հայաստանի համար, մյուս կողմից ըստ էության բացահայտեցին բավականին մտահոգիչ մի պատկեր։ Եվ բավականին տարողունակ այդ հայտարարություններն ու պատկերը ըստ էության հնարավոր է ամփոփել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շիի արած հայտարարության մեջ, որի խոսքերով՝ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն հիանալի զույգ են տանգոյի համար։ Եվ սա իհարկե բոլորովին պատկերավոր խոսք չէ, որ հնչում է Հայաստանում անցկացված ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում։

Սա իրականության յուրօրինակ արտացոլում է այն պարագայում, երբ մենք տեսնում ենք, թե Հայաստանն ինչպես է իր անվտանգության հեռանկարները միակողմանիորեն կապում մի կազմակերպության եւ «դաշնակցի» հետ, որոնց գործողությունները ոչ միայն չեն արտացոլում Հայաստանի անվտանգությունն ու շահերը, այլ դրանցում առկա վտանգները ժամանակ առ ժամանակ դառնում են բավական ցավոտ իրականություն, ինչպես ապրիլյան պատերազմն էր։ Հայաստանն իր անվտանգությունը տեղավորել է մի զամբյուղի մեջ, որն ըստ էության լցված է այնպիսի «սննդակարգով», որը հակացուցված է Հայաստանի առողջությանը։ Դա չափազանց ակնհայտ է ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, որտեղ Հայաստանի համար առաջացող վտանգները հնարավոր է լինում չեզոքացնել միայն հենց Արեւմուտքի օգնությամբ, իհարկե ոչ թե Հայաստանի գեղեցիկ աչքերի, այլ պարզապես շահերի համընկնելու շնորհիվ։

Սակայն, ՆԱՏՕ-ի հետ տանգո պարելու փոխարեն՝ ինչի հանդիպակած ցանկության մասին խոսվում է բացահայտ, Հայաստանը նախընտրում է տանգո պարել բոլորովին այլ սուբյեկտների հետ, որոնք Հայաստանի հետ պարելու ցանկություն բացարձակապես չունեն եւ որոնց նպատակն ընդամենը Հայաստանին հրամայելն է, սեփական շահերը Հայաստանին պարտադրելը, դրան զուգահեռ բացարձակապես ուշադրություն չդարձնելով Հայաստանի շահերին եւ անվտանգության խնդիրներին։ Այստեղ հաճախ առաջանում են մանիպուլյատիվ փորձեր, երբ շատերը ձգտում են խաղարկել անվտանգության խնդիրներն ու թուրքական վտանգը, այդպիսով նաեւ ձգտելով ամրագրել հայ հասարակության գիտակցության մեջ Ռուսաստանի անփոխարինելիությունը, հաշվի առնելով նաեւ Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքը։ Այդ իմաստով էլ ՆԱՏՕ-ի հայաստանյան շաբաթվա ընթացքում բավական պարզ եւ դիպուկ էր ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուի հայտարարությունը, որ Ադրբեջանին սպառազինության վաճառքի թիվ մեկ գործընկերը Հայաստանի դաշնակից համարվող Ռուսաստանն է, ոչ թե ՆԱՏՕ-ի անդամ համարվող Թուրքիան։

Եվ այստեղ ամենեւին խնդիրը Ռուսաստանի եւ Թուրքիայի, կամ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համեմատություններ անցկացնելը, նրանց միջեւ լավն ու վատը որոշելը կամ ընտրություն կատարելը չէ։ Այստեղ կարեւորը իրականությունից, փաստերից հետեւություն եւ եզրակացություն անելն ու սեփական քաղաքականության մարտավարությունն ու ռազմավարական հեռանկարները հենց դրանց վրա, ոչ թե վախերի եւ կարծրատիպերի վրա կառուցելն է։ Դրանք երբեք չեն կարող լինել արդյունավետ խորհրդատու, հետեւաբար չեն կարող բերել պետական շահից բխող արդյունավետ եզրահանգումների։

Այդ տեսանկյունից, ՆԱՏՕ-ի հայաստանյան շաբաթը, եւ դրան զուգահեռ ծավալված հայ-ռուսական միացյալ զորախմբի ընդլայնման ռուսական բավական խորհրդավոր նախաձեռնությունը տվեցին իսկապես լուրջ մտորումների առիթ՝ կապված այն գործողությունների հետ, որոնք կօգնեն Հայաստանին վերջնարդյունքում գործ ունենալ իրապես փոխշահավետ տանգոյի հետ, հակառակորդի տանկերի հետ հնարավորինս քիչ գործ ունենալու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում