Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ֆիննական Nokia ընկերության նոր սմարթֆոնները կներկայացվեն 2017 թվականին։ Այդ մասին նշված է ընկերության տարածած հայտարարությունում։
Ընդգծվում է, որ իրականում Nokia-ն մտադիր չէ որևէ սարք թողարկել իր ապրանքանիշի ներքո և որ նա միայն հանդես է գալու որպես ապրանքանիշի ու արտոնագրի տեր, ինչպես նաև հետևելու է նոր հեռախոսների ստեղծմանը։
Անմիջական արտադրությամբ զբաղվելու են այլ ընկերություններ։ Ավելի վաղ Nokia-ն հայտարարել է HMD Global-ի հետ համագործակցության մասին և իր ապրանքանիշի ներքո սմարթֆոններ ու պլանշետներ թողարկելու մտադրության մասին։