Նախօրեին Լաս Վեգասում կայացել է Latin Grammy Awards ամենամյա մրցանակաբաշխությունը, որի պատվավոր հյուրն է եղել Ջենիֆեր Լոպես։
47-ամյա երգչուհին երեկոյի ընթացքում երեք հանդերձանք է փոխել։ Լոպեսը ներկա գտնվողներին ոչ միայն ապշեցրել է իր շլացուցիչ տեսքով, այլ նաև աջակցել է իր նախկին ամուսնուն և գործընկերոջը՝ Մարկ Էտոնինն, որն արժանացել է «Տարվա մարդ» մրցանակին։ Լոպեսը և Էնտոնին ներկայացրել են իրենց նոր երգը՝ Olvídame y Pega la Vuelta։ Կատարումից հետո Ջենիֆերը համբուրել է Մարկին զարմացած հանդիսատեսի առաջ։
Լոպեսը միակ աստղը չէ, որ արժանացել է հանդիսատեսի ուշադրությանը, միջոցառմանը ներկա է գտնվել նաև Ռիկի Մարտինը, որը օրեր առաջ հայտարարել է նշանադրության մասին։