Time ամերիկյան պարբերականը հայտարարել է «100 լուսանկարներ» նախագծի մեկնարկի մասին, որի շրջանակներում պարբերականը կազմել է պատմության ընթացքում 100 ամենաազդեցիկ լուսանկարների ցանկը։
Լրագրողները օգնության են դիմել պատմաբանների, ֆոտոխմբագրիչների, որպեսզի վերջիններս իրենց առաջարկներն անեին։ Ազդեցիկության վարկանիշի հիմքում որոշակի ձևաչափ չկա, լուսանկարները հայտնվել են վարկանիշում յուրօրինակության , «մեր մտքերը կարդալու» հաշվին։
Աղյուսակում տեղ գտած առաջին լուսանկարն արվել է 1826թ․ Ժոզեֆ Նեպսի կողմից, իսկ վերջին լուսանկարը՝ 2015թ․, որում պատկերված է արտագաղթի ժամանակ մահացած սիրիացի փոքրիկ Այլան Քուրդին։