Wednesday, 24 04 2024
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը

Air France ընկերությունը տոնում է Հայաստանում գործունեության 10-ամյա հոբելյանը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը նոյեմբերի 17-ին նշվեց Air France ավիաընկերության Փարիզ-Երևան-Փարիզ չվերթի հոբելյանական տասներորդ տարեդարձը՝ ֆրանսիական Բոժոլե Նուվո գինու տոնակատարությամբ։

Air France-ի Փարիզ-Երևան առաջին չվերթն իրականացվել է 2006թ-ի ապրիլի 8-ին, իսկ առաջին չվերթի պատվավոր հյուրն է եղել աշխարհահռչակ հայազգի շանսոնիե Շառլ Ազնավուրը, ինչպես նաև հասարակական-քաղաքական տարբեր գործիչներ ու գործարար աշխարհի ներկայացուցիչներ։

Եվրոպական խոշորագույն ավիաընկերության կողմից առաջարկված երթուղիների լայն ցանցի շնորհիվ՝ նոր հնարավորություններ ստեղծվեցին ոչ միայն հայաստանցիների, այլև աշխարհով մեկ սփռված հայության համար։

«Մեր իրականության մեջ Փարիզ-Երևան առաջին թռիչքը շատ կարևոր իրադարձություն ու նշաձող էր։ Տասը  տարի է արդեն, որ մենք թռիչքներ ենք իրականացնում դեպի Երևան, Երևանից դեպի Փարիզ։ Բացի այդ մեծ ցանց է գործում նաև աշխարհի տարբեր ուղղություններով»,-Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Air France –KLM-ի  տարածաշրջանային մենեջեր Ֆրանկ Վան ‘ տ Հոֆը։

Այս կապակցությամբ վերջինս նաև հավելեց. «Շատ կարևոր է նաև այն, որ մենք կարողանում ենք մեծ ներդրումներ անել մեր արտադրանքի մեջ, թարմացնել ամբողջ շարժակազմը, բարելավել նաև սնունդը ինքնաթիռներում»։

Այսօր ավիաուղին դեպի Երեւան իրականացնում է շաբաթական չորս չվերթ ամառային եւ երկու չվերթ ձմեռային չվացուցակով:

Հայաստանում Air France-ի վաճառքի գլխավոր գործակալ Executive Travel գործակալության նախագահ Լևոն Բաղդասարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարիների ընթացքում բարելավվել է ոչ միայն ծառայությունների մատուցման որակը, այլև ավելացել է չվերթների հաճախականությունը։

«Մենք կամաց-կամաց փորձում ենք մի քանի տարվա ընթացքում ամենօրյա չվերթներ ունենալ Երևան –Փարիզ մայրաքաղաքաների միջև»,-շեշտեց Լևոն Բաղդասարյանը՝ միևնույն ժամանակ նկատելով, որ իրենց համար դա մեծ առաջընթաց է։

Անդրադառնալով սպասարկման որակին՝ Լևոն Բաղդասարյանը նկատեց, որ այս ասպարեզում ևս մեծ առաջընթաց է գրանցվել։ Նա մանրամասնեց. «Սննդի որակն է շատ բարելավվել, նստատեղերի հարմարավետությունն է բարձրացվել, հին ինքնաթիռները փոխարինվել են  նորերով»։

Ուղևորների ակտիվությունն ինչպե՞ս եք գնահատում, շա՞տ են ուղևորները, ովքեր նախընտրում են Երևան-Փարիզ-Երևան ուղղությունով թռչել և ի՞նչ գնային քաղաքականություն է սահմանված,-հետաքրքրվեցինք Լևոն Բաղդասարյանից։

«Այո, իհարկե, ուղևորները շատ-շատ են, բայց չպետք է սահմանափակվենք միայն Փարիզ-Երևան ուղղությունով։ Մենք բավականաչափ ուղևորներ ունենք Կանադայից, ԱՄՆ-ից, Հարավային Ամերիկայից, ինչպես նաև Եվրոպայի բոլոր քաղաքներից»։

Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ ողջ Եվրոպայում մեծ հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ, ինչը, նրա գնահատմամբ, պայմանավորված է նաև հայ-ֆրանսիական դարավոր բարեկամական հարաբերություններով։

Այս տարիների ընթացքում Air France-ը  սպասարկել է  ավելի քան 500 հազար ուղևորի՝ իր ուրույն տեղը գտնելով Հայաստանի ավիացիոն շուկայում։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան- Ֆրանսուա Շարպանտիեն էլ իր հերթին վստահեցրեց, որ ինքն անձամբ օգտվում է այս ավիաընկերության  մատուցած ծառայություններից, սակայն պատճառը ոչ միայն ազգասիրությունն է, այլեւ  տվյալ ընկերության բարձրորակ սպասարկումը։

Համաշխարհային ավիացիայի առաջատար այս ավիաընկերությունը հիմնադրվել է 1933թ-ին։ 2004թ-ին կազմավորվել է Air France-KLM խումբը, որն այժմ իրականացնում է օրական 2200 չվերթ աշխարհով մեկ՝ իր 352 օդանավերի միջոցով։ Խումբն առաջարկում է չվերթներ 320 ուղղություններով դեպի աշխարհի 114 երկիր։

Նշենք նաև, որ այս տարի Բոժոլե Նուվո գինու տոնակատարությունը հնարավոր դարձավ իրականացնել Air France ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության աջակցության շնորհիվ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում