Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

Երևանը կասկածում է Ռուսաստանի առաջարկին

Հայաստանի հանրությանն ալեկոծած «1000 դրամների» նախաձեռնությանը զուգահեռ, զինված ուժերի շուրջ ծավալվեց նոր մի զարգացում, որն իր մասշտաբով ունի շատ ավելի լայն նշանակություն և ռազմա-քաղաքական հեռանկարներ, թե՛ հնարավորությունների, թե՛ վտանգների և մտահոգությունների մասով: Խոսքը հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագրի մասին է: Նոյեմբերի 14-ին տեղեկություն տարածվեց, որ ՌԴ նախագահ Պուտինը հավանության է արժանացրել Հայաստանի հետ այդ համաձայնագիրը ստորագրելու մասին կառավարության առաջարկությունն ու հանձնարարել է ՊՆ-ին և ԱԳՆ-ին բանակցել, համաձայնեցնել և ստորագրել Հայաստանի հետ: Այդ տեղեկությունը Հայաստանի հասարակության շրջանում տվեց մտահոգությունների առիթ, հնչեցին գնահատականներ, որ «1000 դրամների» նախաձեռնությունը իշխանության տեղեկատվական հնարքն էր, հայ-ռուսական միացյալ զորախմբից ուշադրությունը շեղելու և այդպիսով հանրային ուշադրությունից հեռու գործարք կնքելու համար: Այդ մտավախությունը թերևս փոքր ինչ չափազանցված է, քանի որ դատելով զարգացումներից, միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը դեռևս անցնելու է որոշակի ընթացք: Համենայն դեպս, Հայաստանի ԱԳՆ-ն նոյեմբերի 16-ի դրությամբ հայտարարեց, որ Ռուսաստանից չեն ստացել որևէ առաջարկ, իսկ Սերժ Սարգսյանն էլ Ռուսաստանի «Այսօր» գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում անդրադառնալով այդ թեմային նշեց, թե մանրամասն կուսումնասիրեն` երբ ստանան Պուտինի հավանությանն արժանացած առաջարկությունները: Այսինքն, սպասվում է տևական գործընթաց, որը հազիվ թե մնա հանրային ուշադրությունից դուրս:

Միաժամանակ, եթե չափազանցված են «1000 դրամների» նախաձեռնության և միացյալ զորախմբի հարցերի «փոխկապակցվածության» մասին կարծիքները, ամենևին չափազանցված չեն հանրային մտահոգությունները՝ կապված այդ զորախմբի հետ: Ընդ որում, խոսք չի գնում զորախմբի ստեղծման մասին, խոսքը վերաբերում է կազմի ընդլայնմանն ու կառավարման համակարգում որոշակի փոփոխություններին: Զորախումբը կա վաղուց, իրականացվում են դրա վարժանքները, այժմ, սակայն առաջարկվում է ընդլայնել կազմն ու փոփոխել կառավարման գործառույթները: Եվ հենց դա առաջացնում է հարց, թե ինչու է Ռուսաստանի մոտ առաջացել դրա անհրաժեշտությունը: Իսկ այն, որ դա առաջացել է Ռուսաստանի մոտ, վկայում է հայկական կողմի արձագանքը, որը սպասում է Ռուսաստանի առաջարկություններին: Որովհետև, եթե միացյալ զորախմբի հարցում փոփոխություններ կատարելու, կազմն ավելացնելու, ինչ որ բան կառավարման համակարգում փոխելու ցանկությունը լիներ Հայաստանից, նախաձեռնությունը գար Հայաստանից, ապա Հայաստանը ոչ թե ՌԴ առաջարկներին պետք է սպասեր, այլ պետք է սպասեր իր առաջարկների վերաբերյալ Ռուսաստանի իշխանության արձագանքին: Ահա հենց այդ հանգամանք էլ հետաքրքրական է դարձնում, թե ինչու է Ռուսաստանի մոտ ծնվել փոփոխությունների միտքը, անհրաժեշտությունը: Եթե դա գալիս է Հայաստանին պաշտպանելու ցանկության ավելացումից, ապա Ռուսաստանը ունի այդ ցանկությունը իրագործելու բազմաթիվ այլ հնարավորություններ և նաև դաշնակցային պարտավորություններ, մինչ միացյալ զորախմբի քանակն ավելացնելը և կառավարման փոփոխություններ կատարելը: Ավելին, այդ առումով Ռուսաստանից երևի թե ավելի շուտ պահանջվում է նախ և առաջ դադարեցնել Ադրբեջանին քաղաքական և ռազմական աջակցություն ցուցաբերելը, Ադրբեջանի ռազմատենչության ռազմա-քաղաքական հովանավորություն իրականացնելը, և թերևս դա արդեն իսկ զգալիորեն բավարար կլինի, Հայաստանին ուղղված մի շարք սպառնալիքների հարցում հայկական կողմին աջակցելու համար: Ավելին, դատելով Կիսելյովի հետ հարցազրույցում թեմայի վերաբերյալ Սերժ Սարգսյանի պարզաբանումներից, Ռուսաստանի նախաձեռնությունը Երևանի համար էլ այդքան հասկանալի և պարզ չէ, թեև արդեն իսկ հրապարակվել են համաձայնագրին վերաբերող մի շարք դրույթներ:

Նկատելի է դառնում, որ Երևանը կամ գիտե, որ կան տողատակերում թաքնված խութեր, կամ առնվազն կասկածում է, որ այդպիսի խութեր կարող են լինել: Համենայն դեպս, Սերժ Սարգսյանը Կիսելյովի հետ զրույցում անում է երկու ուշագրավ արտահայտություն, նախ Պուտինի առաջարկները «մանրամասն քննարկելու» մասով, և նաև «այնքան աշխատելու, մինչև այդ միավորված խմբավորումը դառնա այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում»: Թե ինչ է ուզում Սերժ Սարգսյանը, պարզ չէ, սակայն բավական նկատելի է նրա տոնայնությունից և ակնարկներից, որ նա այդքան էլ չի ուզում այն, ինչ ուզում է Պուտինը: Դա զարմանալի չէ, քանի որ վերջին տարիներին Պուտինի քաղաքականությունը հուշում է, որ նրա ցանկությունները այնքան էլ համատեղելի չեն Հայաստանի անվտանգությանը: Ամբողջ խնդիրը այն է, թե արդյոք Հայաստանի անվտանգությունն է լինելու այն «աշխատանքի» առանցքը, որի մասին խոսում է Սերժ Սարգսյանը: Թե Հայաստանի անվտանգությունը լինելու է մանրադրամ, իսկ առանցքը լինելու է իշխանության անվտանգությունը: Սովորաբար եղել է հենց այդպես, բայց դա էլ բերել է ի վերջո ապրիլյան պատերազմի և ծանր կացության: Կփոխի՞ այդ հանգամանքը Երևանի պահվածքը: Դա է հարցը, որից կախված է այն, թե ինչպիսի դիրքում է հայտնվելու Հայաստանը քաղաքակիրթ աշխարհի հանդեպ, որովհետև ներկայիս ռուսական քաղաքականության որևէ նախաձեռնության հանդեպ Հայաստանի լոյալությունը մեծ հաշվով ավելացնում է Հայաստանի հանդեպ միջազգային հանրության, մասնավորապես արևմտյան տերությունների և առաջատար միությունների ուղղակի, թե անուղղակի անվստահությունը: Իսկ միջազգային հանրության անվստահությանն արժանացող սուբյեկտները վաղ թե ուշ հայտնվում են ոչ թե պաշտպանված, այլ աննախանձելի վիճակում: Այդպիսին է աշխարհաքաղաքականության տրամաբանությունը, այդտեղ են հիմնարար, խորքային հնարավորություններն ու ռիսկերը, որոնց ընտրության համար պատասխանատուն հանդիսանում է Հայաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում